o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատգամավորներն օրենսդրության փոխարեն, տուրիզմով են զբաղված

31.05.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Պատգամավորներն օրենսդրության փոխարեն, տուրիզմով են զբաղված

2019 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ազգային ժողովին հատկացվել էր եւս 900 մլն դրամ` այն պատճառաբանելով 7-րդ գումարման խորհրդարանում պատգամավորների ու հանձնաժողովների թվի ավելացմամբ: Իրականում ինչի վրա է ծախսում այդքան գումարները խորհրդարանը, բավական բացահայտ է: Օրինակ, ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս օրերին ավելի քան 15 պատգամավոր միանգամից գործուղման են մեկնելու տարբեր երկրներ: Բալթյան վեհաժողովի Արեւելյան գործընկերության համաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) են գործուղվելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Միքայել Զոլյանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության, պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (ՌԴ) կմեկնեն ԱԺ նախագահի տեղակալ, պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը: ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի արտագնա նստաշրջանին, ինչպես նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի եւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար Կազան (Ռուսաստանի Դաշնություն) 2019 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սոնա Ղազարյանը, ԲՀԿ-ական Շաքե Իսայանը եւ ԼՀԿ-ական Աննա Կոստանյանը:

Իջեւանի դեպքերի մեղքը «Իմ քայլի» մեջ է. Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 29-31-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, ԲՀԿ-ական Արման Աբովյանը, ԼՀԿ-ական Արման Բաբաջանյանը: Այս ամենը կարելի էր համարել բնականոն, եթե մոռացած լինեինք դեռեւս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախկին հայտարարություններն ու մտահոգություններն այս թեմայով: Եկավ օրը, երբ իր իսկ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում զբաղված է ոչ թե օրենսդրական աշխատանքով, այլ տուրիզմով եւ ամենաբարձր մակարդակով պետական բյուջեն մսխելով, քանի որ այդ այցերի արդյունքներն առնվազն կա՛մ չկան, կամ տեսանելի չեն քայլած, նախկիններին մերժած ու «դուխով» գլխարկովներին պատգամավոր դարձրած ժողովրդի համար:

«Եթե դանակը ոսկորին հասնի, ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի». Ահարոն Ադիբեկյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА