o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ, ՈՐՔԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

31.05.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ՄՅՈՒՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՆՈՒՅՆՔԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ, ՈՐՔԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը 2018թ. ապրիլի 26-ին, այսինքն` երբ դեռ չէր հասցրել բռնազավթել վարչապետի պաշտոնը եւ տակավին սովորական փողոցային քայլո էր, հանդիպել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հաջորդ օրը նա Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը եւ լուծման հնարավոր ուղիները: Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաեւ փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»:

Ժողովրդավարության բաստիոնի կոմենդանտի գաղտնի ելույթի տեքստը. Արմեն Աշոտյան

Մենք հարցումով դիմեցինք ՀՀ նախագահի աշխատակազմ` արդյո՞ք պարոն Սարգսյանն իր հետ իրոք բերել էր փաստաթղթեր եւ ինչպիսի փաստաթղթեր, եւ խնդրեցինք խմբագրությանը տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները, որպեսզի մեր ընթերցողներն էլ դրանք տեսնեն: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանից ստացանք հետեւյալ պատասխանը. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանիվերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով: 2018թ. ապրիլի 26-ի հանդիպմանը պարոն Փաշինյանին ցույց տրված փաստաթղթերն անձնական բնույթի փաստաթղթեր էին, որոնք  վերաբերում էին Արմեն Սարգսյանի 2011 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցնելուն: Քանի որ նշված փաստաթղթերն անձնական բնույթի են, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը չի հանդիսանում այդ տեղեկատվությունը տնօրինող մարմին, ուստի եւ չի կարող դրանք տրամադրել»:

«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

Այն, որ տեղեկանքը ներկայացվել է ԱԺ, գիտենք դեռ անցյալ տարվանից, եւ տեղեկանքի առկայության մասին չէինք էլ հարցնում: Մեզ հետաքրքրում էին Նիկոլի տեսած փաստաթղթերը: Աշխատակազմի պատասխանից պարզ է դառնում, որ տվյալ պարագայում, ինչքան էլ զարմանալի լինի, Նիկոլը չի ստել, եւ ՀՀ նախագահը նրան իրոք փաստաթղթեր է ցույց տվել: Բայց ինչ փաստաթղթեր` այդպես էլ չիմացանք: Ավելին, ստացվում է, որ միայն մեկ մարդ կարող է այդ փաստաթղթերը ցույց տալ մեր ընթերցողներին, եւ այդ մեկ մարդը նախագահ Արմեն Սարգսյանն է: Ինչեւէ, դիմում ենք անձամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` Ձերդ գերազանցություն, խնդրում ենք տրամադրել այդ փաստաթղթերը: Պարոն նախագահ, ՀՀ մյուս քաղաքացիները նույնքան իրավունք ունեն այդ փաստաթղթերը տեսնելու, որքան եւ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը: Հուսով ենք, դրա համար չի պահանջվի «Իրավունքի» ընթերցողների կողմից փողոցներ փակելը:

Նիկոլը խոստովանեց, որ երկրի զարգացման որեւէ ռազմավարություն չունի

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА