o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ԹԻՄԸ ՍԿՍԵԼ Է ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼ ԻՐ ՇԵՖԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻՑ

31.05.2019 20:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՆԻԿՈԼԻ ԹԻՄԸ ՍԿՍԵԼ Է ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼ ԻՐ ՇԵՖԻ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻՑ

Իշխանությունը զավթած խմբակի անկարողությունը  երկիրը կառավարելու գործում ակնհայտ է: Այդ անկարողությունը դրսեւորվում եւ ընդգծվում է ամեն օր: Հայաստանում որեւէ մեկը չգիտի ինչպիսի սոցիալ-տնտեսական ծրագիր ունեն քայլոները, դատարանների շուրջ հակասահմանադրական խառնաշփոթը պարզ չէ, թե ուր է տանելու: Ինչ վերաբերվում է Արցախի հարցին, այստեղ նույնպես որեւէ հստակություն չկա: Փոխարենը` կան կասկածներ, որ Նիկոլը ժողովրդի թիկունքում ինչ-որ մի դավադիր ծրագրի մասնակից է դարձել:

«Ոստիկանությունը, ինչպես միշտ, սպասարկում է այդրոպեական քաղաքական շահը»

Ամեն օր ի հայտ է գալիս այն խայտառակ  իրական պատկերը, որ  սրանք այլեւս չեն կարողանում կառավարել, իսկ ժողովուրդը այլեւս չի ուզում կառավարվել: Լենինը այդպիսի իրավիճակը կոչում էր «հեղափոխական»: Այս համատարած շիլա-շթոփը, որը տիրապետող է դարձել Հայաստանում, ակնհայտորեն հանգեցնում է այն եզրակացության, որ իշխանությունը զավթած ու սահմանադրական կարգը խախտած նիկոլական խմբակը շուտով պետք է հեռանա իշխանությունից: Ընդ որումայդ զգացողությունը կա ոչ միայն հանրության  մեջ, այլ հենց  նիկոլականներն են խոսում իրենց  մոտալուտ հեռացման մասին: Վերջերս  քայլոների ֆրակցիայի «պատգամավորների» Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ապա նրանց վարչախումբը կհեռանա: Իսկ ապօրինի Ազգային ժողովի փոխխոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ  հայտարարում է, որ. «Մի օր հաստատ փոխվելու է իշխանությունը, միանշանակ»:

«Կառավարությունը Ամուլսարի առնչությամբ որդեգրել է ռիսկերի կառավարման քաղաքականություն». Լիլիթ Մակունց

Քայլոների խմբակցության ղեկավար, ժամանակին Նիկոլի անգլերենի ուսուցչուհի ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ, օրինակ` խորհուրդ է տալիս լրտավամիջոցներին ներկայացնել «ճշտված եւ հստակ տեղեկատվություն, չնպաստելով ընդհանուր միտմանը, որը ձգտում է դեպի լարվածություն ստեղծելուն»: Այսինքն` Մակունցը պարզ տեսնում է, որ ընդհանուր միտումը երկրում լարվածության աճն է: Նույնը տեսնում է նաեւ նույն խմբակցության անդամ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Պատասխանելով նոր իշխանափոխության վերաբերյալ հարցիննա ասում է. «Մենք բոլորս կարանք ուղղություն ցույց տանք, թերացումների մասին խոսանք, բայց ոչ ոք իրավունք չունի նման քայլի գնալ... Կարող է կարծիք լինել, տեսակետ լինել, բայց մենք չպետք է թույլ տանք հասնել գործողության»: Ու, թեեւ, Սասուն Միքայելյանը խոսում է կցկտուր ու իրենց գեղի բարբառով, սակայն  պարզ է, որ նա արդեն իսկ իր աչքի առջեւ ունի  ժողովրդական նոր ապստամբության տեսլականը, որով  նիկոլականները  դուրս կգրվեն Հայաստանի քաղաքական օրակարգից: Սակայն ամբողջ հարցը հետեւյալն է` միանշանակ իշխանափոխություն տեղի ունենալուց հետո ի՞նչ է լինելու երկրում` սահմանադրական կարգը խախտելով իշխանության բռնազավթումն իրականացնողների հետ, չէ՞ որ Նիկոլը եւ իր հանցակիցները կատարել են ծանրագույն  քրեական հանցանքներ` նախ բռնազավթելով գործադիր իշխանությունը` 2018 թվականի մայիսին, ապա նույն թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Փաշինյանն իր  ծայրահեղական կողմնակիցների հետ զավթեցին օրինական ընտրված Ազգային ժողովը, իսկ արդեն 2019 թվականի մայիսի 19-ին  փորձ կատարեցին զավթել դատական իշխանությունը: Ակնհայտ է, որ իշխանությունը զավթողներին հեռացնելուց հաջորդ իսկ օրը հարց է  դրվելու վերոհիշյալի համար պատասխանատվություն կրելու մասին: Եվ այսօր քայլոները հենց դրանից են սարսափում: Նույն Ալեն Սիմոնյանը  հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո. «Եթե պիտի վրեժ լուծեն, դա արդեն իրավական կատեգորիա չէ»: Թե ինչո՞ւ հանկարծ հեղափոխականները հիշեցին «իրավական կատեգորիաները»: Այսինքն` նրանք վախենում են, որ «նրանց կդատեն սարերի օրենքով»: Մի խոսքով, քայլոները սարսափում են թե՛ վրեժից, որը իսկապես իրավական կատեգորիա չէ, թե՛ արդար դատից, որը հենց իրավական կատեգորիա է: Ընդ որում, հատկանշական է, որ քայլոները սկսել են բոլոր հնարավոր միջոցներով տարանջատվել Նիկոլի հակասահմանադրական գործերից: Նույն Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ նա անձամբ  դատարանները արգելափակման կոչ չի արել եւ խուսափեց  հավանության արժանացնել այդ առումով Նիկոլի հնչեցրած կոչը: Ավելին, նա առաջարկեց  դատարանների աշխատանքի արգելափակման հարցերն ուղղել կա՛մ Նիկոլին, կա՛մ իրավաբաններինԱյդպես է վարվում նաեւ քայլոների  խորհրդարանական առաջնորդ Մակունցը, երբ խոսելով Արցախի նախագահի գլուխը ջարդելու խայտառակ կոչերի մասին, փորձում է սահմանազատվել Նիկոլից ու  նրա ծայրահեղական խուժանից. «Ես չեմ կարող ասել, կարծում եմ` իրավապահ մարմինների տիրույթում է դա: Մենք կարող ենք միայն ամրագրել դա, եւ եթե առանձին կոչերի ետեւից գնանք, պարզենք, թե ո՞վ է, ի՞նչ է արել... Ես կարծում եմ` դա մեր, մասնավորապես` օրենսդիրի տիրույթում չէ»: Ահա այսպես Մակունցը  վերոհիշյալ թրքահաճո ու ադրբեջանաբարո գործողության համար պատասխանատվության սլաքը օրենսդիրից տեղափոխեց դեպի գործադիր, այսինքն` դեպի Նիկոլ: Իսկ ինքը հույս ունի, որ սլաքը տեղափոխելով, կփրկի իր կաշին մոտակա անխուսափելի  պատասխանատվությունից: Սա նշանակում է, որ Նիկոլի  մերձագույն շրջապատը  այլեւս չի ցանկանում  մասնակիցը լինել  Նիկոլի կատարած  հանցանքներին: Շատ շուտով ապագա պատասխանատվության տեսլականը  ողջ ուժով  կհառնի յուրաքանչյուր քայլոյի առջեւ, եւ սրանցից ամեն մեկը կփորձի ամենաճարպիկ առնետի նման  փախչել խորտակվող Նիկոլի նավից` մենակ թողնելով Նիկոլին իր կատարած հանցանքների հետ: Սակայն  Նիկոլն էլ այն միամիտը չի, որ չհասկանա, որ մի օր  իր հանցավոր  խունտայի  օրերը  հատվելու են, եւ հաջորդ օրը նա հայտնվելու է մեղադրյալի աթոռին: Ասում են, որ այդ հսկայական գումարները, որոնք  արդեն իսկ  կուտակել է «ազգընտիրը», արդեն Հայաստանից դուրս են հանվել, եւ չի բացառվում, որ Նիկոլը  ավելի շուտ կկատարի «իր քայլը» եւ կթողնի իր թիմին խորտակվող նավի վրա, իսկ ինքը օր առաջ  կհայտնվի արտասահմանյան մի որեւէ տաքուկ վայրում: Այդ դեպքում, իհարկե, ամբողջ  պատասխանատվությունը կընկնի  իր թիմի  այն անդամների վրա, ով չի հասցնի փախնել: Եվ նրանք պատասխան են տալու ե՛ւ իրենց, ե՛ւ Նիկոլի համար: Այդպես է եղել շատ երկրներում, շատ բռնապետիկների պարագայում: Վերջինը, հավանաբար, Յանուկովիչի հաջողված թռիչքն էր Կիեւից, երբ վերջինս, թողնելով իր թիմը, հաջողությամբ վայրէջք կատարեց Ռուսաստանում, իսկ թիմի անդամները, որոնք չհասցրին փախնել, նույնպես տեղափոխվեցին, սակայն բանտախցերը: Ահա այսպիսի ուսանելի պատմություն հեղափոխական քայլոների համար:

Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա. Սասուն Միքայելյան

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА