ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետական գործիչն իրավունք չուներ հայտնվել այնտեղ, որտեղ սահմանադրական կարգ է տապալվում» (Տեսանյութ)

31.05.2019 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետական գործիչն իրավունք չուներ հայտնվել այնտեղ, որտեղ սահմանադրական կարգ է տապալվում» (Տեսանյութ)

 Հանրապետության տոնի առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների, այդ թվում` կուսակցության բազմաթիվ նորագիր երիտասարդների հետ ուխտագնացություն էր կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական եւ քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները: Այս, ինչպես նաեւ քաղաքական վերջին իրադարձությունների ու ՀՀԿ-ի անելիքների մասին, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ վեցերորդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ:

«Իսկ ինչ-որ մեկը Ն. Փաշինյանին հարցրել է՝  ինչո՞ւ էր ՌԴ-ում հանդիպում ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ»

«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԵՐԸ ՋՂԱՁԳՎԱԾ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՊՎԱԾ Է ԱՆՑՅԱԼԻ ՀԵՏ»

Տիկին Աճեմյան, ինչո՞ւ ՀՀԿ-ականները որոշեցին Հայոց պետականության վերածննդի օրը տոնել Սպիտակավորում:

Դուք շատ լավ գիտեք, թե ինչպիսին է մեր վերաբերմունքը Գարեգին Նժդեհի հանդեպ, եւ քանի որ մենք մշտապես նշել ենք այս տոնը միասին, նաեւ Արցախի մեր ընկերների, բարեկամներիղեկավարների հետ, այս անգամ որոշեցինք այսպիսի ձեւաչափով նշել: Մեր օրերում, այս մեծ խառնաշփոթի մեջ, երբ բացասականը շատ է, երբ դժվարությունները, կապված մարդկային հարաբերությունների հետ, շատ են, մեզ հաջողվեց լուսավոր եւ դրական օր ունենալ մեր ղեկավարի հետ: Շատ գեղեցիկ օր ենք անցկացրել` ե՛ւ խորհրդանշական առումով, ե՛ւ բովանդակային:

«Իսկ Ալիեւին նորմալ համարելն ու տրանսգենդերի ԱԺ ելույթը ե՞ւս չեք ողջունում». Շարմազանովը՝ իշխանություններին

ՀՀԿ-ականների ուխտագնացության օրը համացանցում լայնորեն տարածվում էր Սերժ Սարգսյանի տարիներ առաջ հղած ուղերձից հետեւյալ տողերը` «Մենք վերադարձել ենք»: Կարելի՞ է ասել, որ այցը նաեւ այս խորհուրդն ուներ:

Ճիշտն ասած, այդպիսի խնդիր չէինք դրել` կոնկրետ վերադարձի, այլ ունեինք նպատակ` հավաքվելու, եւ այն շատ գեղեցիկ ձեւով իրականացրինք: Հիմա, թե ով ինչպես է ընկալել, կարծում եմ` իրենց խնդիրն է: Բայց նոր իշխանություները շատ ցավագին, ջղաձգված են ընդունում այն ամենը, ինչը կապված է անցյալի հետ, որը համարում եմ անընդունելի: Սա է նաեւ պատճառներից մեկը այսօր մեր ժողովրդի մեջ առկա պառակտվածության, բացասական մեծ էներգիայի, հակամարտությունների, թշնամության: Այդ պայմաններում ապրելը շատ դժվար է: Մարդիկ պետք է կարողանան գտնել այն տեղը, վայրը, միջավայրը, որտեղ իրենք լավ են զգում, եւ այդ առումով փայլուն էր մեր ուխտագնացությունը:

«Ի՞նչ սոցիալ-դեմոկրատ, ի՞նչ ցենտրիստ, դուք անարխիստ եք, պարոն Փաշինյան». Վահան Բաբայան

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻ ԲԱՆ ԱՍՈՒՄ Է, ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿՆ ԱՆՈՒՄ Է»

Մայիսի 28-ին ուշագրավ դեպք տեղի ունեցավ. Երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրված չէին պետական միջոցառումներին: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա ուշագրավ չէ, այլ սարսափելի ծանր է լսել, որովհետեւ մշտապես մենք այդ տոնը նշել ենք արցախցիների հետ միասին: Մենք մշտապես միասնական ենք եղել եւ պետք է լինենք: Սա նշան էր, մեսիջ էր, շարունակությունն էր այն բոլոր արարքների, իրականացվող ծրագրերի, որոնք տեսնում ենք եւ սարսափելի են իրենց բովանդակության մեջ: Կարծում եմ` հասարակությունը պետք է զգուշանա եւ անպայման իր գնահատականները տա, որովհետեւ եթե մեր հաղթանակները նշում ենք առանձին, սրանով որոշակի մեսիջ ենք հղում: Վերջին ժամանակներում այդ հակամարտությունը սկզբից ասվում էր, թե թվացյալ է, այդպիսի խնդիր չկա, բայց ինչպես միշտ, Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, ուղիղ հակառակն անում է, որովհետեւ, ըստ երեւույթին, վախենում է բոլոր հեղինակություններից եւ չի ընդունում որեւէ արժեհամակարգ: Միշտ զարմանում եմ, թե ինչքան շատ մարդիկ հավաքվեցին ընդհանրապես արժեհամակարգից դուրս, որովհետեւ խեղաթյուրել, հեղինակազրկել, արժեզրկել բոլոր մեր գրանցած հաջողությունները եւ Արցախի հզոր հաղթանակն այսպես սեւացնել, ոչնչացնել, համարում եմ անմարդկային եւ ամենակարեւորը` շատ վտանգավոր: Կարծում եմ` այս ամենից պետք է հետեւություններ անենք բոլորս, որովհետեւ սա մարդկանց, անհատների խնդիր չէ: Մեծ հարգանք ունեմ ե՛ւ Բակո Սահակյանի հանդեպ, ե՛ւ բոլոր այն մարդկանց, ովքեր ղեկավարում են այսօր Արցախը, ու նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այս հակամարտությունը, այս ներքին թշնամանքը չմեծանա: Մինչդեռ այստեղ ուղիղ հակառակն է արվում: Սա անընդունելի է եւ մեր իրականության ու հարաբերությունների համար վտանգավոր

«Մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն»

Փաշինյանն իր հայտարարություններով դավադիրներ էր փնտրում Արցախում, այլ ուժերի մեջ, սակայն օրեր առաջ իր աջակիցների հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում ամբիոնից սպառնում էին քարերով հարվածել Արցախի հանրապետության նախագահի գլխին: Իրականում որտե՞ղ պետք է փնտրել, այսպես ասած, դավադիրներին:

Նույնիսկ չեմ ուզում այդ բառերին կամ այդ որակավորումներին անդրադառնալ, այնքան ինձ համար վայրենի ու սարսափելի էր այդ ամենը: Այն բոլոր թափթփուկները, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, պետք է անպայման պատասխանատվություն կրեն, չնայած որ այսօր այնքան ցածրացել, գռեհկացել, իջել է շփումների մակարդակը, որ ընդհանրապես քաղաքական որեւէ բովանդակություն, դիսկուրս չկա: Կա լեզվակռիվ, կա բոլորին սեւացնելու  եւ մեր հերոսներին արժեզրկելու, հեղինակազրկելու միտում, որը մենք պարզապես թույլ չենք տալու: Դուք հարցնում էիք, թե ինչու որոշեցինք այցելել Սպիտակավոր եկեղեցի, որովհետեւ հիշում ենք, արժեւորում ենք մեր հերոսներին` թե՛ նրանց, ովքեր ողջ են, եւ թե՛ այն հերոսներին, որոնք այսօր չկան, բայց մեր հոգում են: Անպայման պետք է նրանց արժեւորել, որպեսզի հետագայում սերունդներն էլ դա անեն: Իսկ հակառակը մեզ բերելու է զրոյական վիճակի: Տարիների, դարերի ընթացքում շատ մեծ կորուստներ ենք ունեցել, եւ այսօր Արցախյան ազատամարտի հաղթանակն այսպես զրոյացնել, որը մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է եղել, համարում եմ դավաճանության պես մի բան, եթե ոչ ավելի վատ: Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի կողմից ձեր նշած հայտարարություններին, ինչպես միշտ, նա շարունակում է մնալ դավադրությունների տեսության հեղինակ: Մենք կոլեգաներ ենք եղել խորհրդարանում, եւ ես վեց տարվա ընթացքում ամեն ինչ տեսել եմ եւ տեսել եմ, թե ինչպես են հորինվում այդ դավադրությունների տեսությունները, ինչպես են հետագայում դրանք շրջանառության մեջ դրվում եւ ինչպես է ամեն ինչ մանիպուլացվում, շուռ տրվում իրողությունները, լավը հետ մղվում: Այս պարագայում խոսել որեւէ դավադրության մասին Արցախի կողմից, պարզապես իրականությունից շատ հեռու էՆիկոլ Փաշինյանը բացի մարզեր այցելելիս ուտել-խմելուց, թամաշաներից, պետք է հասկանա, որ երկրի ղեկավար է, եւ այս ամենը տեսնում է Ադրբեջանը: Նայեք ադրբեջանական կայքերը, դուք կսարսափեք, որովհետեւ այսպիսի նվեր Ադրբեջանին, ինչպիսին նա անում է հիմա, որեւէ մեկը չէր կարող անել: Ընդ որում` անել պարզապես մեր հաշվին, առանց որեւէ գումար ծախսելու: Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմական գործողությունների, որովհետեւ ինչքան թուլանա Հայաստանը, այնքան իր, այսպես ասած, նպատակները հեշտ կլինի իրագործել: Պետք է զգաստանալ եւ լրջանալ:

​​​​​​​«Սասուն Միքայելյան, բավական է հոկտեմբերի 27-ից խոսես, դու դրանից հետո մնացել ես ՀՀԿ-ում»

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՀԱՅՏՆՎԵԼ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳ Է ՏԱՊԱԼՎՈՒՄ»

Վերջերս բավական լարված իրավիճակ էր թատերական ինստիտուտում: Ռեկտորի ընտրության հետ համաձայն չլինելով` ուսանողները շրջափակել էին ինստիտուտի մուտքն ու ելքը: Այնտեղ հայտնված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարինե Թուխիկյանը եւ Լուսինե Բադալյանը բողոքում էին, որ իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարվում է: Սա Ձեզ չհիշեցրե՞ց անցած տարվա իրադարձությունները, երբ հոկտեմբերի 2-ին մի քանի ժամ «պատանդի» կարգավիճակում Ձեզ եւ մյուս պատգամավորներին էին շրջափակել Ազգային ժողովում:

Նիկոլ Փաշինյաննն ու Սամվել Կարապետյանը քայլել են, զրուցել սրճարանում

Քանի որ ինքս լավատես մարդ եմ, աշխատում եմ ամեն վատ բան մոռանալ, բայց այն, ինչ տեղի է ունեցել անցյալ տարի, վայրենի մոտեցում էր: Ի դեպ, հենց այն կանայք են հայտնվել նույն իրավիճակում, ովքեր ժամանակին շատ էլ կողմ էին եղել այդ մոտեցումներին: Իրենք ամեն ինչ արել են, որ վտանգնեն մեր երկիրը, ու հիմա իրենք են հայտնվել այդ իրավիճակում: Միայն իրենք չէ, բոլորը հայտնվելու են այդ վիճակում, ինչ ցանես, այն էլ հնձելու ես: Այսպես է լինում, երբ դու շատ մեծ խոստումներով գալիս ես, ասում ես, որ ամեն ինչ շատ արագ կլուծեմ, բայց մարդկանց նույնիսկ փոքր աշխատավարձից զրկում ես, ամեն ինչ անում ես, որ իրենք մնան անգործ, ապագայի հանդեպ որեւէ հավատ այլեւս չունենան, եւ ասում ես` քո գլխում է աղքատությունը, դու պետք է պայքարեսԵվ ամենավտանգավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կազմը խուսափում է բոլոր տեսակի պատասխանատվությունից: Իսկ լինել իշխանություն` առաջին հերթին պատասխանատվություն է, այլ ոչ թե վայելք, ինչը տեսնում եմ իրենց մոտ: Իրենք որոշել են, որ հիմա պետք է վայելեն, իսկ թե երկրրը ինչ կլինի, իրենց առանձնապես չի հետաքրքում: Շատ տխրում եմ, որ հենց կանայք են այդպես ագրեսիվ եղել եւ հիմա էլ արդարացնում են ամեն կերպ իրենց արարքը: Իրենք էլ կանգնելու են մի խնդրի առջեւ, որը հենց իրենք ստեղծել են: Իրականում մարդիկ ճիշտ են ասում` նշելով, որ իրենք եկել են իշխանության հենց այս մեթոդներով գործելով: Ավելին ասեմ` գալու է ժամանակը, որ մարդիկ հատ-հատ պատասխան են տալու իրենց արածների համար, որովհետեւ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, եւ այստեղից սկսվում են բոլոր խնդիրները: Իսկ արյուն չհեղվեց, որովհետեւ ունեինք իմաստուն ղեկավար` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այն ժամանակվա իշխանությունը երբեք չի ուզել, որ արյուն հեղվի, քանի որ գիտակցել է պատասխանատվության չափը: Իսկ մարդիկ, ովքեր չեն գիտակցում այդ ամենը, եղել են 2008 թվականի մարտի 1-ի հեղինակները: Սա մեծ պատասխանատվությամբ եմ ասում, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը եղել է այդ դեպքերի առաջամարտիկը: Մարդկանց ո՞ւր է տարել, ի՞նչ է արել, ժամանակը գալու է, եւ ստերը վերջանալու են, ու ճշմարտությունը գալու է առաջին պլան:

Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

Դուք լավատես եք, բայց ամեն ինչ շատ էլ լավ «մարսում են» այսօրվա իշխանությունները: Նույն դատարանների շրջափակման ժամանակ, մի շարք մասնագետներ թեպետ նշեցին, որ սա սահմանադրական կարգի տապալման փորձ էր, բայց սա էլ անցավ անաղմուկ:

Չեմ կարծում, որ «մարսվեց»: «Մարսվեց», պարզապես ժամանակահատվածի այս կարճ կտրվածքով: Այդ թամաշաների շարքից էր դատարանների շրջափակումը, որի մասին սարսափով լսեցի: Սա օրենքից դուրս ակտ է, իսկ այն ամենը, ինչ օրենքից, Սահմանադրությունից դուրս է, չի կարող դիտարկվել ժողովրդավար երկրի կառուցում: Ափսոսանքով եմ ասում, որովհետեւ 30 տարին, թեպետ փոքր ժամանակահատված է, բայց ունեցել ենք ձեռքբերումներ այս անկախության ճանապարհին, բոլորը չէ, որ այն ունենում են: Եվրոպական երկրները տասնյակ տարիներ աշխատել են, որ ունեն այդ ժողովրդավարությունը, որն ամենեւին էլ անարխիան չէ: Ազատությունը մարդու մեջ պետք է լինի, իսկ մարդկանց մեծամասնությունն այն ընկալում է որպես ամենաթողություն, այսինքն` ինչ ուզես, կարող ես անել: Մինչդեռ եթե դու այդ մտայնությամբ ես ապրում, կարող ես վտանգել քո երկիրը: Սա շատ վատ արարք էր, անընդունելի էր, եւ մանավանդ պատգամավորը, պետական գործիչը իրավունք չուներ հայտնվել այնտեղ, որտեղ սահմանադրական կարգ է տապալվում: Հենց այդպես էլ ասում եմ, որովհետեւ եթե մենք այս ճանապարհով ենք գնում, որակումը սա է լինելու: Հեղափոխությունը չի եղել, բայց անվերջ դրա վրա է կառուցվում իրենց ամբողջ քաղաքականությունը: Շատ ցավում եմ, որովհետեւ սա ժողովրդավարության հետ որեւէ կապ չունեցող գործընթաց է: Հակառակը` Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է` տանելու երկիրը դեպի տոտալիտար ռեժիմ, որովհետեւ բացարձակ միայնակ որոշում է ամեն ինչ` եկեք բոլորին «Գարդասիլով» պատվաստենք, եկեք բոլորին վեթթինգ անենք... Ինչքան հետամնաց բան կա աշխարհում, որն այլեւս դուրս է գործածությունից, մեզ վրա իրականացվում է:

Վարչության նոր կազմ ընտրելիս՝ այդ քայլն արեք ժողովրդի նկատմամբ առանձնահատուկ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ պատվիրակներին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА