o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորամարգում տղամարդը նռնակ է նետել ազգականի տան ուղղությամբ

30.05.2019 21:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Նորամարգում տղամարդը նռնակ է նետել ազգականի տան ուղղությամբ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են ժամանել ոստիկանության խմբերը:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2300 կրակոց

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, և ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Դեպքի վայրում են ոստիկանության ու քննչական բաժնի աշխատակիցները, որոնք պարզում են վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները պատմել են.

«Դեպքը կենցաղային հողի վրա է, և վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։

Հիմա երևի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։ Հարևանները նշում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մկրտչյանը։

Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի մի քանի կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Հիվանդանոց տեղափոխվածներից տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА