ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակին

30.05.2019 16:53 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակին

Ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, որի պակասը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ շոգ եղանակին օրգանիզմն ավելի շատ ջրի կարիք է ունենում: Նման դեպքերում խնդիրներից խուսափելու համար մարդը պետք է հստակ գիտակիցի, թե որքան ջուր է հարկավոր իր օրգանիզմին և որ դեպքերում է հարկավոր սահմանափակել ջրի գործածությունը:

Որքան էներգետիկ ըմպելիքներ պետք է խմել առիթմիա «վաստակելու» համար

Ջրի օրական նորման

Հաճախ խորհուրդ է տրվում օրական խմել ութ բաժակ (մոտ երկու լիտր) ջուր, ինչը համարվում է ջրի օրական նորման, սակայն իրականում օրգանիզմին անհրաժեշտ հեղուկի քանակությունն անհատական է: Մասնագետները խորհուրդ են տալիս խմել մոտավոր 30 մլ ջուր մարմնի զանգվածի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց: 

Ջրի նորման շոգ եղանակին

Շոգ եղանակին օրգանիզմին ավելի շատ հեղուկ է անհրաժեշտ, ուստի նշված նորման ավելանում է 1.5-2 անգամ: Օրինակ՝ 80 կգ կշռող մարդու համար շոգ եղանակին օրական 5 լիտր ջուր խմելը բնական կլինի:

Սնունդը նույնպես ջուր է

Հեղուկի օրական նորմայի 20%-ը կազմում է սննդամթերքից ստացված ջուրը: Հատկապես շատ ջուր է պարունակվում ձմերուկի, բրոկոլիի, ցիտրուսային մրգերի, կաթի, գազարի, յոգուրտի և խնձորի մեջ:

Մեկ ժամվա նորման

Անկախ նրանից, թե որքան ջուր է մարդը խմում օրվա ընթացքում, գոյություն ունի անվտանգ առավելագույն քանակություն մեկ ժամվա համար, որը 1-1.5 լիտրն է: Մեկ ժամում նշված քանակությունից ավելի ջուր խմելը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ այն վնասում է անոթներին, սրտամկանին ու գլխուղեղին: Ընդ որում, չափազանց շատ ջուր խմելու դեպքում մարդը կարող է անգամ կոմայի մեջ ընկնել ու մահանալ:

Որ դեպքերում չի կարելի շատ ջուր խմել

Ջուրը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն որոշ դեպքերում մեծ քանակությամբ ջուրը կարող է վտանգավոր լինել: Հարկ է հիշել, որ ջրի չարաշահումից պետք է խուսափել երիկամների, լյարդի ու սրտամկանի հետ կապված խնդիրների, վահանագեղձի աշխատանքի խանգարման, ինչպես նաև որոշակի դեղորայքի ընդունման դեպքում: Նշված խնդիրներով տառապողներին խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել բժշկի հետ ջրի անվնաս չափաբաժինը որոշելու համար:

Ինչ հաճախականությամբ է հարկավոր ջուր խմել

Բժիշկները համարում են, որ ծարավի զգացումը ջրի անհրաժեշտության մասին վկայող լավագույն ցուցանիշն է: Եթե մարդը ջուր է խմում ծարավ լինելու դեպքում, ապա օրգանիզմը երբեք չի բախվի ջրազրկման խնդրին:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА