ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

99 000 դոլար. չինացին ընկերուհուն բաց օվկիանոսի մի մասն է նվիրել

30.05.2019 20:12 ԱԽ ԿԱՆԱՅՔ
99 000 դոլար. չինացին ընկերուհուն բաց օվկիանոսի մի մասն է նվիրել

Չինաստանի մի բնակչուհի ռոմանտիկ տոնի կապակցությամբ վերջերս իր ընտրյալից բացառիկ անակնկալ է ստացել, ինչի մասին պատմել է սոցցանցերում:

Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը սիրելիի համար գնել ու նրան նվիրել է բաց օվկիանոսի՝ 210 հա մակերեսով հատված, ինչի դիմաց վճարել է 99 000 դոլարին համարժեք գումար:

Ջրային հատվածը գտնվում է Սենդոն նահանգի ափի մոտ՝ Չենյուշան կղզուց ոչ հեռու: Նախկինում այն պատկանել է ձկնորսական ընկերությանը, սակայն հետո առցանց աճուրդի է հանվել: Արդյունքում այն գնել է չինացին ու նվիրել ընկերուհուն:

Երբ համացանցի օգտատերերը հետաքրքրվել են՝ արդյոք որևէ մեկը կարող է օվկիանոսի որոշակի հատված գնել, փաստաբանական ընկերություններից հայտնել են, որ ըստ երկրում գործող օրենքի՝ անհատներն ու կազմակերպությունները կարող են ծովի, օվկիանոսի ջրերի օգտագործման իրավունք ստանալ:

Վալենտինի օրվա նվերներ, որոնք Ձեր ընկերուհուն կերջանկացնեն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА