o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հյուսիսային պողոտայում մանկատան սաների համար կազմակերպված դրամահավաքը խարդախություն է

30.05.2019 14:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հյուսիսային պողոտայում մանկատան սաների համար կազմակերպված դրամահավաքը խարդախություն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է, որ պետության հոգածության տակ գտնվող հաստատությունների՝ մանկատների, ցերեկային կամ գիշերային խնամքի կենտրոնների և նախարարության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի կողմից դրամահավաք չի իրականացվել՝ ո՛չ համացանցում, ո՛չ փողոցներում: Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Երեւի Ստամբուլյան կոնվենցիայի թեմային դեռ երկար չէի անդրադառնա, եթե չլիներ էս միջադեպը»

«Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, թե Գավառի մանկատան սաներին աջակցելու պատրվակով օրերս Հյուսիսային պողոտայում դրամահավաք է իրականացվել, հարկ ենք համարում պաշտոնապես հայտարարել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող որևէ ՊՈԱԿ-ի անունից կազմակերպվող դրամահավաքի նախաձեռնողները զբաղվում են խարդախությամբ՝ շահարկելով մանկատան սաների անունը:

Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դրամահավաքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, որ մայիսի 27-ին` ժամը 22.00-ին, ոստիկանության աշխատակիցները Հյուսիսային պողոտայից ապօրինի համերգ կազմակերպելու համար բաժին են ներկայացրել մի քաղաքացու, որը նշված վայրում կազմակերպված համերգի հասույթը մանկատան երեխաներին հատկացնելու պատրվակով հավաքելուց հետո, խարդախությամբ տիրացել է գումարին: Այժմ հետաքննություն է ընթանում: 

Կոչ ենք անում քաղաքացիներին զգոն լինել և չտրվել խաբեության, իսկ նման նախաձեռնությունների մասին անմիջապես տեղյակ պահել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 114 թեժ գծի միջոցով կամ ՀՀ ոստիկանությանը՝ 1-02 հեռախոսահամարով»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА