o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը… Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն»

30.05.2019 14:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
«Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը… Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն»

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի նորաբաց այգու սկզբնամասում գտնվող Մյասնիկյանի արձանի խնդրին:

«Վարդանյան եղբայրները ինձ տեղեկացրին, որ ուզեցել են այգու հետ նաև այդ արձանը նորոգել, բայց ասել են՝ մշակութային արժեք է: Ես էլ ասել եմ՝ մշակութային արժեք է, թողեք քանդվի, պետք չի նորոգել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ տեսել է արձանից կախված քարերը և, քանի որ այգին մարդաշատ է, վտանգ կա, որ քարերն ընկնեն ու վնասեն մարդկանց:

«Հրապարակ». Վերաբացվել է Կաթողիկոսի եղբորորդու վերաբերյալ քրգործը. Կաթողիկոսին դարձնում են ավելի կառավարելու

Փաշինյանի խոսքով՝ հետո տեսել է, որ արձանը փաթաթել են ցելոֆոնով:

«Ինչի՞ ա պետք, որ էդ փակելն արվի 75 թվի արտադրության ցելոֆանե ժապավենով՝ 25 տեղից կապած: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ՝ ինչով են զբաղված: Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը: Նախ՝ պետք է այդ ժապավենը հանել, անվտանգության հարցն էլ պատշաճ լուծել: Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն և բերել փաթաթել»,- ասաց վարչապետը:

Նա նշեց նաև, որ իմացել է, որ այգում արդեն «ջարդուփշուրի» պրոցես է սկսվել:

«Ինչո՞ւ պետք է նորաբաց արձանը կոտրեն»,- հարցադրում արեց վարչապետը՝ փոխոստիկանապետ Հոսհաննես Մովսիսյանից հետաքրքրվելով, թե արդյո՞ք առկա տեսախցիկների միջոցով հայտնաբերել են կոտրողին:

Հ.Մովսիսյանը տեղեկացրեց, որ տեսախցիկները ֆիքսել են, բայց դեռ չեն հայտնաբերել այդ մարդուն:

«Շատ վատ է, տեսախցիկ կա, չեք հայտնաբերել: Բա որ տեսախցիկ չլինի, ի՞նչ եք անելու: Արագ հայտնաբերեք»,- հանձնարարեց վարչապետը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարությանը պետք է դիմեն՝ արձանը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար:

Ն.Փաշինյանը հրահանգեց՝ այդ ժապավենը հանել, ոստիկանության նորմալ արգելափակոցներով փակել. «Ամոթ ա: Ենթադրենք՝ այդ այգին Երևանի ժամանակակից նորաբաց այգի է, մարդը գալիս է, տեսնում օգտագործած, կամ թեկուզ չօգտագործած ժապավենով փաթաթած արձանը: Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА