ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Ստեղծել ենք մի փոքրիկ, բայց հզոր մշակութային ընտանիք». Նարինե Պետրոսյան

29.05.2019 23:01 ՄՇԱԿՈՒՅԹ
​​​​​​​«Ստեղծել ենք մի փոքրիկ, բայց հզոր մշակութային ընտանիք». Նարինե Պետրոսյան

Ամռանը Հայաստանում սպասվում է պարային մեծ տոն՝ Heritage փառատոնը: Այն առաջին անգամ կկայանա այս տարի օգոստոսին, որի նպատակ է հնարավորություն ստեղծել Հայաստանի շրջաններում գործող պարային ստուդիաներին կապ հաստատել սփյուռքի պարախմբերի հետ։  Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց փառատոնի հեղինակը՝ Լոս Անջելոսում գործող Heritage պարի եւ մշակույթի կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար  ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է»

- Նարինե, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է սպասվում հանդիսատեսին փառատոնի ժամանակ:

- Փառատոնին մասնակցելու են պարային խմբեր 8 տարբեր շրջաններից եւ լինելու է 3 հաղթող խումբ, որոնք կստանան դրամական պարգեւներ։        

- Որքանով տեղյակ ենք, փառատոնն ունի նաեւ բարեգործական նշանակություն, կբացե՞ք փակագծերը:

- Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հատկապես Երեւանից դուրս գտնվող խմբերը չունեն համապատասխան պարային պայմաններ եւ շահած գումարը կարող է ծառայել ստուդիան նորոգելու, ջեռուցելու կամ նոր կոստյումներ պատվիրելու համար։

Փաշինյանը Ղարիբյանին անպատիժ թողեց, քանի որ նրա վրա էր դրել մշակույթը ոչնչացնելու «սուրբ» պարտականությունը

- Անդրադառնանք նաեւ Ձեր պարային դպրոցին. որքա՞ն երեխա է այցելում կենտրոն եւ ի՞նչ տարիքի երեխաներ են պարում Ձեր խմբում:

- Heritage պարի եւ կուլտուրայի կենտրոնը, որը գտնվում է Լոս Անջելոսում եւ ունի ընդամենը 2 տարվա պատմություն, այսօր արդեն 200-ից ավել աշակերտ ունի։ Մեր կենտրոնն ունի ոչ միայն պարի, այլ նաեւ արվեստի, երաժշտության, մաթեմատիկայի ու շախմատի խմբեր։ Խմբեր ընդունվում են 3 տարեկանից բարձր տարիքի երեխաները։     

Հնդիկ դերասանների մասնակցությամբ երեւանյան համերգը հարցականի տակ է

- Իսկ ովքե՞ր են դասավանդում Heritage-ում:

- Ունենք ավելի քան 8 ուսուցիչ, որոնք լավագույնն են իրենց մասնագիտություններում։ Ժողովրդական պարերի եւ բալետի գլխավոր պարուսույցը եւ բեմադրիչը Գագիկ Թադեւոսյանն է, մեր պարուսույցներն են նաեւ Էվելինա Կիչյանը, Վահե Ղուկասյանը (հիպ հոպ), Ավո Գեդուկարյանը: Ինչպես նաեւ մեր ուսուցչական կազմում են Ալբերտ Օրդինյանը (դհոլ), Անուշ Մարտիրոսյանը (նկարչություն), Աննա Պսոմասը (մաթեմատիկա), Գալուստ Թադեւոսյանը (շախմատ)։

Հոբելյանական տարում նախարարությունը մերժե՞լ է Թումանյանական հեքիաթների փառատոնը

- Նորություն ասած չենք լինի, որ Սփյուռքում հայկական մշակույթն առհասարակ վտանգված է, նոր սերունդը, հատկապես նրանք, ովքեր հայրենիքից հեռու են ծնվել, ավելի հարազատ են համարում այն երկրի մշակույթը, որտեղ ապրում են: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում երեխաների մեջ սեր սերմանել հայկական մշակույթի հանդեպ:

- Ասեմ ավելին՝ Լոս Անջելոսում մշակույթն ընդհանրապես արհամարված է։ Պետության կողմից գրեթե չկա աջակցություն երեխաների դասավանդման գործում։ Հայ համայնքը սա գիտակցելով եւ լինելով ավելի ամուր ֆինանսական վիճակում, ձգտում է երեխաներին տալ ավելին։ Heritage -ի գաղափարախոսությունն է սերմանել սեր համաշխարհային մշակույթի նկատմամբ, տալ երեխաներին գիտելիքներ արվեստի մասին եւ գնահատել ոչ միայն հայկականը, այլ նաեւ այլ երկրների մշակույթը պարի միջոցով։ Մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ հայ մշակույթի նկատմամբ սեր սերմանելու գործում ես մենակ չեմ, ունենք հրաշալի ծնողներ, նվիրյալ դասատուներ, համայնքի սրտացավ ներկայացուցիչներ, որոնց աջակցությամբ ստեղծել ենք մի փոքրիկ, բայց հզոր մշակութային ընտանիք, ինչը հնարավորություն է տալիս երեխաներին կրթել հայեցի։

«Յուրաքանչյուր քաղաք իր արտացոլանքը տեսնում է թատրոնում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Ի վերջո, ինչպե՞ս երիտասարդ հայուհուն՝ Ձեզ, հաջողվեց Լոս Անջելեսում հիմնադրել պարի եւ մշակույթի կենտրոն  ու հասնել նման ձեռքբերումների:

- Մեր ստուդիայի մուտքին փակցված է մեր նշանաբանը « Have courage and be kind», ինչը նշանակում է եղիր խիզախ եւ բարի։ Այս նշանաբանն է, որն ուղեկցում է ինձ։ Մեր ձեռքբերումները դեռ մեծ չեն, բայց աննշան էլ չեն։ Ստուդիան ունեցել է 2 մեծ տարեկան հաշվետու համերգ, կիսել են հարթակը Լոս Անջելոսում գործող, 25 տարվա պատմություն ունեցող ֆլամենկո պրոֆեսիոնալ պարողների հետ։ Մասնակցել ենք Վաշինգտոնում անցկացված միջազգային փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը։ Վերջերս մեր սաները ներկայացրել են հայ մշակույթը Disney Land-ում։ Շուտով կմեկնեն Փարիզ՝ մասնակցելու փարիզյան պարային փառատոնին։ Բայց փորձում ենք անել ավելին, տալ երեխաներին բեմական կրթություն, գունագեղ եւ հիշարժան մանկություն։

- Ինչո՞ւ կենտրոնը ստացավ Heritage անվանումը:

- Անվանման եւ լոգոյի մասին մասին շատ եմ մտածել։ Մոտ 700 անուններից ընտրել եմ Heritage ( ժառանգություն), ինչը սերտ կապված է դպրոցի գաղափարախոսության հետ։ Ես ունեմ սովետական պարային կրթություն, կերտել եմ իմ սերը աշխարհի մշակույթի հանդեպ պարի միջոցով, այն իմ ժառանգությունն է, որը կփոխանցեմ գալիք սերունդներին։ Լոգոն պատկերված է 8 պարուհի ծաղիկների տեսքով, խորհրդանշելով մարտի 8-ը, սովետական գեղեցիկ տոն, իմ մանկության քաղցր հուշերից մեկը։ Հիշում եմ՝ ինչպես էի անհամբեր սպասում գնել մանուշակների փունջ տատիկիս եւ մայրիկիս մարտի 8-ի առթիվ նվիրելու համար։ Լոգոն նաեւ մանուշակագույն է, ինչը խորհրդանշում է ստեղծագործական ուժը։ Համազգեստը դպրոցում նույնպես մանուշակակույն է ու սեւ։

- Ի դեպ, լուրեր կան նաեւ այն մասին, որ գալիք տարի Ձեր պարային խմբով ելույթ կունենաք հայրենիքում: Ե՞րբ է այն լինելու ու ի՞նչ եք նախատեսել:

«Արմմոնոն» ներկայանում է նոր ոճով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Մենք պատրաստվում ենք Երեւանում ու Գառնիում համերգներով հանդես գալ 2020 թվականի ամռանը, ինչով շատ ոգեւորված են դպրոցի սաները, քանի, որ շատերը նրանցից երբեք չեն եղել Հայաստանում։

- Իսկ Դուք Հայրենիք ընդմիշտ վերադառնալու նպատակներ ունե՞ք:

- Ես ինձ չեմ համարում հայրենիքից դուրս, ուղղակի հիմա բնակվում եմ հայաշատ Լոս Անջելոսում։

- Այսօր հնարավորություն ունենալով կամ ստիպված լինելով՝  Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետեւել հեռվից, ի՞նչ տպավորություններ ունեք: Ի՞նչն է Ձեզ ուրախացնում եւ տխրեցնում այսօրվա Հայաստանի մասին:

- Կա նոր շունչ եւ կարծում եմ՝ այն դրական կանդրադառնա մշակույթի վրա։ Հույսով եմ համագործակցությունը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կամրապնդվի։

«Իրավունքի» առաջարկով Նատալյա Օրեյրոն մտավ հայի կերպարի մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА