o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞վ հիմնավորեց այն միտքը, որ մշակույթի նախարարություն պետք չէ»

29.05.2019 21:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ո՞վ հիմնավորեց այն միտքը, որ մշակույթի նախարարություն պետք չէ»

Թեպետ Հայաստանից դուրս ամենուրեք հպարտանում ենք մեր մշակույթով, թե  ամենահնամենի մշակույթը կրող ազգն ենք, ապա մի քանի օրից այլեւս հպարտանալու կարիք չենք ունենա, քանի որ հնամենի մշակույթը նոր կառավարության սրտով չէ, դե ինչպես իրենք են ասում` ամեն ինչի հինը մերժում են, քանի որ հները կոռումպացված են... Անմշակույթ Հայաստան ունենալու գաղափարը նոր իշխանությունները հստակ ծրագրել էին դեռեւս իրենց նախընտրական ծրագրում, որն էլ իշխանության գալուց հետո կաթիլ առ կաթիլ իրագործում են: Ամեն ինչ սկսվեց օպտիմալացման ծրագրում Մշակույթի նախարարության հարցը ներառելով, որը եւս օրեր անց իրականություն կդառնա, այլեւս մշակույթով հարուստ Հայաստանը չի ունենա Մշակույթի նախարարություն:

«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

Շաբաթներ առաջ ԱԺ-ում կայացած նիստերից մեկում, խոսելով Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների լուծարման մասին, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, շեշտել էր, որ երկու նախարարությունների փակման հարցը քննարկել են սփյուռքի եւ մշակույթի գործիչների հետ: Թե մշակույթի ո՞ր գործիչների եւ սփյուռքի ներկայացուցիչների հետ է զրույց ունեցել, հավանաբար գիտի միայն Զեյնալյանը, քանի որ երկու նախարարությունների փակման մասին խոսակցությունների առաջին իսկ օրվանից հնչել են կոնկրետ բացասական հայտարարություններ, դժգոհություններ, ինչպես նաեւ ներկայացվել է փակվելու դեպքում բացասական ազդեցության մասին:

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

 

«ՀՈՆՔԸ ՀԱՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ, ԱՉՔԸ ՀԱՆԵԼ ԿՍՏԱՑՎԻ»

Արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ է պնդում այն միտքը, որ օպտիմալացում պետք էր, բայց ոչ` լուծարում. «Իմ կարծիքով` կրճատումներ անհրաժեշտ են որոշ ոլորտներում, բայց հատկապես` ոչ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների ընդհանուր ինստիտուտի առումով: Դրանք պետք է համարվեն մեր առաջնահերթությունները: Այն, որ շատ խնդիրներ կան լուծելու այդ ոլորտներում, որոնք չեն լուծվել` ոչ միայն մշակույթը ղեկավարող պաշտոնյաների անիմացության կամ այդ պաշտոններին պատահաբար հայտնվելու առումով, այլեւ չեն լուծվել ԱԺ-ի ոչ բավարար աշխատանքի պատճառով: Մշակույթը շատ նուրբ ոլորտ է, մշակույթի մեջ մտնել եւ կտրուկ գործողություններ կատարել, ըստ իս, կարող է հոնքը սարքելու փոխարեն, աչքը հանել ստացվի: Հայտնի մի ասացվածք կա, ասում են` սրիչի սրությունը որբի գլխի վրա են փորձում, պետք չէ նման կերպ վարվել, պիտի հզորացնել մեր մշակույթը, իմանանք, թե պետական միջոցներն ում ենք ուղղորդում, ինչպես են դրանք ծախսվում, որովհետեւ մշակույթը միաժամանակ ունի նաեւ բավական լուրջ ներդրումներ` բարեգործական առումով: Մշակույթի նախարարությունը պետք է ունենա իր հայեցակարգը, իմանա, թե որտեղ են ուղղորդվում միջոցները, ինչը պետք է զարգացնել, ինչին պետք է խթան հանդիսանա պետությունը: Ոչ թե մանր-մունր բաներ, այլ` ազգային, մշակութային ծրագրերի զարգացման ու դրանք դուրս բերելու ուղղությամբ: Հայաստանում, որտեղ փորես, հնություն է դուրս գալիս, իսկ մենք ի՞նչ ենք անելու, քաղաքաշինությանն ենք տալիս հուշարձանների պահպանությունը, երբ նրանք միշտ իրար դեմ են եղել: Այսինքն` քաղաքաշինությունը կպարտադրի մի բան, որտեղ հուշարձանների պահպանությունն անզոր է լինելու, եւ այսպիսի բազմաթիվ թնջուկներ: Դրա համար գոնե խորհրդակցեն մասնագետների ու փորձառուների հետ, չի կարելի այդքան ինքնագոհ, ինքնահավան եւ ինքնավստահ լինել, որը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ»:

«Որոշում կայացնելու գործընթացը տեղափոխել գիտական-փորձագիտական բանավեճի հարթություն». ՀՀ նախկին վարչապետը՝ Ամուլսարի մասին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է»

Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Խ. Աբովյանի անվան հայկական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ԿԱՐԵՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ էլ «Իրավունքի» հետ զրույցում բացասական արձագանքեց Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների լուծարմանը. «Այո, մեղադրում եւ դատապարտում եմ «ուղտին գդալով ջուր տալու» քաղաքականությունը: Ես վստահ էի, որ հիմա արդեն պետք էր մաքրել երկիրը կեղտից, իսկ մշակույթը` ախտից, բայց տեսնում եմ, որ ավելի շատ գումար ներդնելու կամ խթանելու փոխարեն գերադասում են օպտիմալացած աշխատելու քողի տակ, իսկ եղած փորձ ունեցողներին էլ անեսթեզիացնել Կրթության եւ Գիտության նախարարությունում, արդեն իսկ վթարային կառույցում, որը եւս վերածնվելու խնդիր ունի»,- ասաց Կ. Խուրշուդյանն ու հավելեց. «Հեղափոխությունը հույս բերեց, որ նոր իշխանությունը կունենա մշակույթի նոր հայեցակարգ, մշակույթ-պետություն փոխհարաբերության մասին նոր պատկերացումներ, ինչպես նաեւ առավել գրագետ կադրերով կհամալրվի համակարգը, որոնք զինված կլինեն ժամանակակից գիտելիքներով, սակայն շատ արագ հասկացանք, որ գումարներ չունենք: Բայց մոռացանք, որ դարավոր պատմությունը, միայն մշակույթի, լեզվի եւ կրոնի պահպանման արդյունքում կարողացանք պահել, ինչպես նաեւ մեր ինքնությունն ու պետականությունը: Հայաստանի այսօրվա մշակույթը հոգեվարքի մեջ է ավելի քան 2 տասնամյակ: Հարկավոր է տեսնել սերյալների պարզունակությունը, ռաբիսի եւ առօրյա կենցաղի արեւելյան մշակույթի արմատացված վիճակը, պահանջարկը, միջակ էստրադայի, թատրոնի եւ կինոարտադրության անկումը: Ազգային գոհարներն ու հազարամյա խաչքարերն աշխահին ցուցադրելու փոխարեն հեղափոխության թանգարանի ու լուսանկարների միջազգային ցուցադրության անցնելը...»:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 13-րդ)

Կ. Խուրշուդյանն ասում է, որ կառավարությունն առաջնայինը պետք է մշակութային գործիչների հետ իրականացներ բաց եւ փակ քննարկումներ. «Լսել նրանց մտահոգություններն ու իրականություն դարձնելու նրանց գաղափարները, մեխանիզմներն ինչպես` Հայաստանում, այնպես էլ` Սփյուռքում: Կրկնակի ցավ եմ ապրում Սփյուռքի ձայնը ՀՀ կառավարությունում ներկայացնող նախարարության լուծարման համար: Այդ քայլով Հայաստանի նոր կառավարությունը բոլոր կամուրջներն այրում է Սփյուռքի հետ, քանի որ Սփյուռքի նախարարությունը օգտակար է եղել օտարության մեջ ապրող ամեն մի հայի: Առանց Սփյուռքի նախարարության չեմ կարծում, որ կկարողանան ավելի օպտիմալ հայրենադարձություն կազմակերպել: Հայաստանի եւ Սփյուռքի միասնականությունը մեր գլխավոր ռեսուրսն է: Զորացնել Սփյուռքը, զորացնել Հայաստանը, զորացնել Հայաստան-Սփյուռք իրականությունը, որպեսզի դառնա մեկ միավոր: Համոզված չեմ, որ լուծարելով Սփյուռքի նախարարությունը` դրական նպատակի կհասնենք: Այնուամենայնիվ, եթե պետք է գործի նախարարությունը, նույն մասշտաբի մեջ, ապա միայն մեկ նախարարի աշատավարձ է խնայվելու: Այստեղ հարց է առաջանում. պատրա՞ստ ենք ավելի շատ գումար ներդնելու Մշակութի ոլորտում: Բոլոր երկրներում էլ արվում է օպտիմալացում, այսօր վերանայվում է անգամ պետծառայողի կարգավիճակը, սակայն դա չի խանգարում որ Լուվր, կամ Մոն Մարտր այցելեն հարյուրավոր, միլիոնավոր մարդիկ»:

Թուրքերի հետ ախպերություն անող երկրի ձեռնարկությունը՝ բանակում վառելիքի մատակարա՞ր

Ըստ զրուցակցի, մշակույթի հանդեպ սերը հասարակության մեջ պետք է սերմանել փոքրուց. «Պետք է դպրոցը սերմանի սեր «Ալմաստ» օպերայի նկատմամբ, ու առհասարկ մշակույթի, բայց հասանելիությունն ու իրագործումը պետք է ապահովի Մշակույթի նախարարությունը»,- ասում է Խուրշուդյանն ու մեջբերում Աբրահամ Լինքոլնի խոսքերը. «Ինչպես ասում էր Աբրահամ Լինքոլնը` նա ով կարծում է կրթությունն ու լուսավորությունը թանկ է, թող փորձի խավարը: Իսկ ես այդ մտքին կավելացնեմ նաեւ մշակույթ բառը»,- եզրափակեց Կ. Խուրշուդյանը:

«Մի կաթիլ ցիանիդն ի՞նչ է որ… ». ՀԴԿ-ի հայտարարությունը՝ Ամուլսարի վերաբերյալ

 

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՊԵՏՔ ԷՐ»

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ որեւէ քննարկում չի եղել, ապա հավելեց. «Ինձ համար անհասկանալի մնաց, թե ո՞վ հիմնավորեց այն միտքը, թեկուզ իրավաբանորեն, կամ` մշակութաբանորեն, որ Մշակույթի նախարարությունը, որպես առանձին կառույց, պետք չէ: Եթե անգամ այդպես են որոշել, հավատացեք, եթե կարողանան ճիշտ համակարգել իրենց աշխատանքը ՊՈԱԿ-ների հետ, առանց ավելորդ բյուրոկրատիզմի, ավելորդ քաշքշուկների եւ առանց խիստ սահմանափակումների, որի առջեւ այսօր կանգնած են բոլոր ՊՈԱԿ-ները, անգամ եթե լինի Կրթության եւ Մշակույթի նախարարություն, գործ անող լինեն, այս նախարարության տիրույթում էլ կանեն: Եթե ոչ` ուզում ես լինի առանձին Մշակույթի նախարարություն, կամ դեպարտամենտ, միեւնույնն է, գործ չեն անելու: Այն, որ Մշակույթի նախարարություն մեր երկրին պետք էր` միանշանակ է, սակայն, այդ նախարարություն պետք էր բոլորովին այլ չափանիշներով ու նպատակներով: Հայաստանը մշակութային հսկայածավալ ժառանգություն ունի, ենթադրում եմ, որ պետք է ունենար Մշակույթի նախարարություն, բայց` ճիշտ ֆունկցիոնալ կառույցով»:

«Պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան» (Տեսանյութ)

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА