o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՆԿՐԵՏ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՆՇԵԼԸ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾ Է»

29.05.2019 20:50 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԱԳՐԵՍԻԱՅԻ ԿՈՆԿՐԵՏ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՆՇԵԼԸ ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԳՈՐԾ Է»

«Նախիջեւանյան սահմանիհատկապես Արարատ-Վայք հատվածը ստրատեգիական նշանակություն ունի թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար»,- «Իրավունք TV»-ի տաղավարում, անդրադառնալով Նախիջեւանի սահմանից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում եկող վտանգներին, ասաց ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ: Փորձագետը, մեկնաբանելով իր խոսքը, հավելեց.

«Նիկոլ Փաշինյանից չէի սպասում, որ նա այդքան շուտ կմոռանա մեզ հետ հաղորդակցումը»

- Իրենց համար, որովհետեւ Ադրբեջան-Թուրքիա կապը հենց այդ հատվածով է իրականանում: Իսկ մեզ համար, որովհետեւ դեպի Սյունիք տանող միակ ճանապարհն է: Հետեւաբար, երկու կողմի համար էլ ստրատեգիական նշանակություն ունեցող կոմունիկացիաները անցնում են այդ հատվածով: Ադրբեջանն անցյալ տարի Թուրքիայի հետ համատեղ անցկացվող զորավարժությունների համատեքստում որոշակի խնդիր լուծեց իր համար. ապահովեց այդ ստրատեգիական կոմունիկացիաների մոտակա թիկունքը: Այո, իրենք հայկական հենակետ չեն զբաղեցրել, բայց տարիներ շարունակ այդ հատվածում կար զգալի լայնությամբ չեզոք գոտի: Օգտագործելով մեր երկրի խառնակ վիճակը` փորձեցին այդ չեզոք գոտին կրճատել եւ առաջխաղացում ունենալ, ու դա իրենց հաջողվեց, եւ զգալիորեն ամրապնդեցին իրենց կոմունիկացիաների թիկունքը: Բայց այստեղ կա նաեւ հեռահար մեկ այլ խնդիր, որը պետք է շատ հստակ գիտակցել: Տեսեք իրենց նպատակն ինչն է. այդ հատվածից խափանել մեր կոմունիկացիայի աշխատանքը՝ փակել Սյունիք-Արցախ տանող ճանապարհը: Եվ թիրախը հատկապես Տիգրանաշեն` նախկին Քյարքի կոչվող գյուղն է: Այսինքն` այս նպատակը եւս ցույց է տալիս, որ կա Արցախում երրորդ ագրեսիան սանձազերծելու ծրագրեր, եւ այդ պարագայում մենք պետք է աչքի առաջ ունենանք նման հեռանկարը, որ նախիջեւանյան հատվածից հենց այդ տեղամասում հակառակորդը փորձի կտրել ճանապարհը եւ խափանի մեր հաղորդակցությունը: Իհարկե ասել, որ այդ մի քանի դիրքը առաջ տալով` իրենք դյուրին են դարձնում այդ խնդիրը, մի փոքր չափազանցված կլինի, բայց ամեն դեպքում իրենք այդ ուղղությամբ քայլ են արել:

«Սա արդեն անհեթեթություն է, ժողովրդի իշխանություն չէ». Աղասի Ենոքյան (Տեսանյութ)

- Պարոն Ջամալյան, գաղտնիք չէ, որ վերջին շրջանում պարբերաբար թե՛ ՀՀ-ի եւ թե՛ ԱՀ-ի կողմից հայտնվում են որոշ անձինք, ովքեր կարծես ջանք չեն խնայում՝ տարանջատում մտցնելու հայաստանցի-արցախցի եզրույթի մեջ: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ, սա իր համապատասխան ազդեցությունը չի՞ թողնում նաեւ թշնամու մոտ:

- Միանգամից ասեմ, որ Արցախում հայաստանցի-արցախցի այդ պառակտման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, Արցախից ոչ ոք այդ պառակտիչ թեզը հրապարակավ որեւէ կերպ չի արտահայտել: Այնպես որ, Արցախում այդ «մութ ու դավադիր» ուժերի փնտրտուքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետը: Այսինքն, այդ պառակտում ասվածը, եթե անգամ կա, ապա նախաձեռնությունը բխում է Փաշինյանից եւ իր թիմից: Ինչն ուղղակի անթույլատրելի է եւ անընկալելի, որովհետեւ 70 տոկոս ձայն ստացած քաղաքական ուժի ղեկավարը պետք է որ ամեն ինչ անի, որպեսզի միավորի երկրի առողջ ուժերը: Անգամ իրեն չընտրող ուժերը՝ հանուն շատ ու շատ մարտահրավերներ չեզոքացնելու եւ երկրի զարգացման: Իսկ մենք հակառակ պատկերն ենք տեսնում, ինչը, բնականաբար, շատ մեծ ոգեւորություն պետք է առաջացնի Ադրբեջանում, որովհետեւ, երբ «իրար միս ենք ուտում», ապա հակառակորդին ավելի մեծ նվեր լինել չի կարող: Հարց է նաեւ, թե ինչո՞ւ պետք է այդ թեզը առհասարակ առաջ քաշվեր, ինչո՞ւ ՛պետք է այդ մասին խոսվեր: Ի վերջո, եթե կան ինչ-որ թյուրըմբռնումներ, տարակարծություններ Արցախի այս կամ այն շրջանակների հետ, ապա դրանք պետք է շատ վստահելի բարեկամական մթնոլորտում քննարկվեն, արագ հարթվեն եւ հրապարակային հարթություն չբերվեն:

Սանասարյանին վստահություն է ներշնչում միայն Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահի եղբա՞յրը

- Պարոն Ջամալյան, շատ վերլուծաբաններ, այդ թվում՝ ռուսական, կանխատեսում են, որ հակառակորդը կարող է երրորդ ագրեսիային դիմի հունիս-հուլիս ամիսներին: Դուք նման սցենար տեսնո՞ւմ եք:

- Ագրեսիայի կոնկրետ ժամկետներ նշելը վերին աստիճանի անշնորհակալ գործ է: Առհասարակ, եթե կա հակամարտություն երկու երկրների միջեւ, ապա հարձակման թիրախ հանդիսացող կողմի ողջ ինտելեկտուալ պոտենցիալը ուղղվում է հենց այդ հարցի պատասխանը գտնելուն: Հիմա մենք հետեւյալը պետք է ֆիքսենք: Այո, Ադրբեջանը նախապատրաստվում է ագրեսիայի: Երկրորդը. մենք ունենք բավարար ռեսուրսներ՝ ագրեսիային դիմագրավելու: Երրորդը. պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք այդ ագրեսիային: Իսկ թե երբ, սա մի հարց է, որի պատասխանը տալ մակերեսորեն նայելով, իհարկե, չի կարելի: Այլ խնդիր է, որ գուցե ադրբեջանական կողմն իր տարբեր ազդեցությունների տակ գտնվող փորձագիտական դաշտի միջոցով ինչ-որ գաղափարներ է փորձում մեզ տեղ հասցնել: Բայց, անկախ ամեն ինչից, մենք ահաբեկվողը չենք: Ագրեսիայի նախապատրաստությունը, հատկապես հիմա, անտեսանելի, աննկատ լինել չի կարող: Որովհետեւ հազար ու մի մեծ ու փոքր գործոններ կան, որոնք հուշում են, որ հակառակորդը կարող է դիմել ագրեսիայի: Այժմ իրենց մոտ զորավարժություններ են, եւ բնական է, որ այդ ուժերի զգալի մասը իրենք թողնելու են առաջնագծում: Հարցերի հարցն է, թե ե՞րբ այդ ուժերը ելման դիրքերից կանցնեն հարձակման: Բայց, այնուամենայնիվ, լայնամասշտաբ հարձակումից առաջ առաջնագծի ողջ երկայնքով տեղի է ունենում անսովոր աշխուժություն: Իսկ փորձառու զինվորականի աչքը այդ աշխուժությունը միշտ նկատելու է, նամանավանդ հիմա, երբ ամբողջ պետական սահմանը Արցախի հատվածում հագեցված է տեսադիտարկման սարքերով, եւ աննկատ ոչինչ չի կարող մնալ: Այնպես որ, ըստ էության, մեզ հանկարծակիի բերել հնարավոր չի լինելու:

«Ասում էին` ՀՀԿ-ականները «կնոպկա» սեղմող էին, հիմա «Իմ քայլը» դա էլ չի անում»

- Իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակ հանկարծակիի բերեցին:

- Ապրիլյան պատերազմից առաջ պետական սահմանը տեսադիտարկման սարքերով հագեցնելու աշխատանքները սկսված էին, եւ անգամ այդ հարվածի ուղղություններում էլ տեղակայված էին տեսադիտարկման սարքեր: Ուղղակի այն ժամանակ հարցը շատ հստակ էր. կար անընդհատ լարվածություն եւ ամեն օր` սկսած 2014թ. օգոստոսից հակառակորդը զգալի ուժեր էր կենտրոնացրել սահմանի մոտ, եւ ամեն օր մենք սպասում էինք հարձակման: Բայց այդ ամեն օրը տեւեց 2.5 տարի: Եվ իհարկե, ամեն անգամ այդ պատրանքը ստեղծելով, թե այսօր են հարվածելու, բայց չհարվածելով, փորձեցին մեր զգոնությունը բթացնել: Անգամ առաջին րոպեներին հրամանատարական տարբեր օղակներում այն տպավորությունն է եղել, թե սա հերթական դիվերսիան է: Սակայն շատ արագ, իրավիճակի սթափ գնահատականի վրա այն ըմբռնումը վրա հասավ, որ այն ավելին է, քան սովորական դիվերսիան, եւ ձեռնարկվեցին ընդհանուր կանխարգելիչ քայլեր՝ հարվածի հնարավոր ուղղություններում: Ի վերջո, այդ անկանխատեսելիության ֆակտորը հակառակորդն այդպես էլ լիարժեք իր օգտին չկարողացավ օգտագործել եւ, հազիվ մի քանի հարյուր մետր առաջանալով, ձախողվեց հենց առաջնագծում: Ամեն դեպքում, պետք է զգոն լինել: Մինչդեռ հենց այս պահին, չգիտես որտեղից հայտնվեց Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձաժողովի գաղափարը, որը, կարծում եմ, միանգամայն անտեղի է: Որովհետեւ այն ասվեց մի այնպիսի կոնտեքստում, որ տպավորություն ստեղծվեց, թե այդ մութ ու դավադիր ուժերին հարվածելու ինչ-որ գործիք է դա լինելու: Հատկապես նաեւ հաշվի առնելով, որ մինչ այդ էլ Ապրիլյան պատերազմի թեման քաղաքական շահարկման առարկա է եղել:

«ԱՅՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ, ՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼՈՒ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՇԱՏ ԴԱԺԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА