o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

29.05.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունն ապշել էր, երբ պարզվել էր, որ Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, այժմ` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հանձնաժողովի նախագահի տեղակալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չգիտի` արդյոք սրբադասվել է Մովսես Խորենացին: Եվ ահա, նա հնչեցրեց էլ ավելի ապշեցուցիչ բան: Սույն թրաշամանուկը, որը մեծ սեր ունի գրանտների հետ, խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ  կասկածի տակ է դրել Բյուրականի աստղադիտարանին տրվող ֆինանսավորման արդյունավետությունն ու առաջարկել է. «Աշխարհում շատ նոր մանրադիտակներ են ստեղծվել, թող մեր աստղադիտարանի գիտնականները թռնեն դուրս` համատեղ հետազոտություններ անեն...»: Ասում են, որ Բյուրականի աստղադիտարանում այնքան են կատաղել սույն մառազմից, որ հատուկ պատրաստվում են մանրադիտակ ձեռք բերել տվյալ երեսփոխանին դիտելու համար:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի բաներ անում են, բնականաբար, եւ ՔՊCC-ի այլ պատգամավորներ: Այսպես, ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ Ֆեյսբուքում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում եւ փորձում են սցենարներ գծել: Երեւի թե երիտասարդը չափազանց շատ է դավադրությունների մասին միջնադարյան վեպեր կարդացել, բայց մոտը զարմանալիորեն երկվություն է առաջացել. «Ռեալ վտանգ, որպես այդպիսին, չեմ տեսնում, որովհետեւ տեսնում ենք ժողովրդի աջակցությունը, որը կա: Բայց, որ կան մարդիկ, ովքեր մտածում են` հնարավոր է ինչ-որ մի բան անել, որ ինչ-որ մի բան լինի, էդ մարդիկ կան միանշանակ: Ուղղակի իմ ասածն այն էր, որ մենք գիտենք ձեզ, գիտենք որտեղ եք, ինչով եք զբաղվում. դա պարապ զբաղմունք է, շատ ավելի կարեւոր ու հետաքրքիր գործեր կան, որ կարելի է դրանցով զբաղվել: Քաղաքական գեներալների եմ ի նկատի ունեցել»: Դե ինչ ասես, զարմանալով հանդերձ, մնում է թերեւս, ԱԺ գործուղել Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի»:

ԶԱՐՄԱՆՔ

Իհարկե, ՆԻԿՈԼԸ Նիկոլ չէր լինի, եթե 1918-ի հերոսամարտերի մասնակիցներին չդարձներ հեղափոխական օրակարգի մաս. «Ձեր սխրանքներով պիտի ոգեշնչված լինի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր պաշտոնյա, կառավարության անդամ, թե Ազգային ժողովի պատգամավոր, համայնքի ղեկավար, թե դատավոր եւ պետք է հասկանա, որ ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան: Յուրաքանչյուր այսպիսի պաշտոնյա դավաճանում է Սարդարապատի հերոսներին»: Ճիշտն ասած, դա լսելով հիշեցինք սովետական ժամանակաշրջանի որոշ մոլեռանդ ուսուցիչների, ովքեր վատ սովորող աշակերտներին հանդիմանում էին, թե` դավաճանում եք Լենին պապիի գործը: Բայց, այնուամենայնիվ, չենք կարող նաեւ զարմանքով չհարցադրելինչպե՞ս պետք է այդ սխրանքներով ոգեշնչվեն թրաշամանուկ, բանակից փախած պաշտոնյաներն ու պատգամավորները, առավել եւս` այնպիսիք, ովքեր նաեւ ԼԳԲՏ են: Եվ ինչքանո՞վ է ընդունելի Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամների կողմից նաեւ բյուջեից գողացված գումարներն ընդունելու անթաքույց պատրաստակամությունը:

ԶԱՐՄԱՆՔ

Բոլոր խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը: Եվ ահա զարմանքով տեղեկացանք, որ շուտով Հայաստանում կազմակերպվելու է առաջին ՄՈՐՈՒՔԻ ՓԱՌԱՏՈՆԸ: Աշխարհում այդպիսի փառատոներ կան, բայց, օրինակ, մեր երկրում մի քիչ այլ երանգ չի՞ ստանում: Հիմա պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե քայլոները որոշեն մասնակցել... Ախր, արդյունքից դժգոհ լինելու դեպքում ժյուրիին ասֆալտին կփռեն եւ պատերին կծեփեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА