o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մայիսի 29-ին մի շարք համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը

28.05.2019 15:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մայիսի 29-ին մի շարք համայնքներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 29-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք, Սարամեջ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի, Սպիտակ քաղաքի «Ուզբեկական», «Շվեյցարական», «Էստոնական», «Տաշիր», «Սովխոզային», «Մյասնիկյան», «Կենտրոն 1, 2, 3» թաղամասերի և հարակից հիմնարկ-ձեռնարկությունների, Վանաձոր քաղաքի՝ Մաշտոցի, Աղյուսագործների, Րաֆֆու փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների, Արագածոտնի մարզի՝ Ապարան քաղաքի, Կյաք (Մուլքի), Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Նիգավան, Չքնաղ, Ծիլքար, Կանիաշիր, Վարդենիս, Երինջատափ, Ռյա Թազա, Լեռնապատ, Ափնա, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Արայի, Վարդենուտ, Նորաշեն, Ծաղկաշեն, Ալագյազ, Սադունց գյուղերի  գազամատակարարումը:

Վթարային ջրանջատում որոշ համայնքներում

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА