o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՅԴՔԱՆ «ՈԳԵՎՈՐԱԾ» 7.1 ՏՈԿՈՍ ՀՆԱ-Ն ԷԺԱՆ «ԲԼԵՖ» Է

28.05.2019 21:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՅԴՔԱՆ «ՈԳԵՎՈՐԱԾ» 7.1 ՏՈԿՈՍ ՀՆԱ-Ն ԷԺԱՆ «ԲԼԵՖ» Է

Ինչպես հայտնի է, պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին եռամսյակի համար ներկայացրել է ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ 7.1 տոկոսը, թեեւ լրջորեն ոգեւորել է վարչապետ Փաշինյանին, ով սկսել է այն համարել իր «տնտեսական հեղափոխության» հիմնավորումը, բայց հարց է՝ ոգեւորվելու առիթ իրո՞ք կա:

Տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել փորձառու գործարարների հաշվառումից․ Սարգիս Աղաբեկյան

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱ

Իհարկե, հակառակում համոզվելու համար կարելի է միայն հիշեցնել, որ անցած տարվա առաջին «նախահեղափոխական» եռամսյակին ունեցել ենք 9.6 տոկոս ՀՆԱ-ի աճ: Այսինքն, ներկայիս 7.1 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ապա անցած տարվանը կլիներ «սուպերհեղափոխություն», որի պարագայում էլ ո՞ւմ էր պետք նիկոլական «հեղափոխությունը»: Սակայն ոգեւորության անտեղի լինելու հիմնավորումը դա չէ...

«Հանրություն մի ստվար զանգված արդարեւ մտահոգված է». Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)

Շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե այդ որտեղի՞ց այդ 7.1 տոկոսը, երբ անզեն աչքով էլ է բոլորի համար տեսանելի, որ նման աճի մասին վկայող որեւէ էական գործոն Հայաստանում տեսանելի չէ: Ասենք, նույնը նաեւ պաշտոնական տվյալներն են ցույց տալիս: Այսպես, եթե անցած տարվա 9.6 տոկոս ՀՆԱ-ի աճին զուգահեռ ունեինք արդյունաբերության 8.2 տոկոս աճ, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 2: Անցած տարի ունեինք գյուղատնտեսության, շինարարության, առեւտրաշրջանառության, ծառայությունների համապատասխանաբար 2.2, 23.0 , 12.9 եւ 16.5 տոկոս աճ, այս տարի՝ -0.2, 10.8, 10.1, 17.3 տոկոս. նորից էականորեն պակաս: Բացի, իհարկե, ծառայություններից, թեեւ այստեղ վիճակագրական մանիպուլյացիան դժվար չէ հիմնավորել: Անցած տարի ունեինք արտահանման եւ ներմուծման 34.4 եւ 39 տոկոս աճ, այս տարի՝ 8.6 եւ 3.1 տոկոս անկում: Այս միանգամայն անհամեմատելի թվերի պարագայում չէր կարող անցած տարվա 9.6 տոկոս աճի դիմաց այս տարի ՀՆԱ-ն աճել 7.1 տոկոսով. բացառվում է: Ուրեմն, որտեղի՞ց այդ 7.1 տոկոսը: Սակայն կա եւս մեկ ցուցանիշ, որը եւս ներառվում է ՀՆԱ-ի հաշվարկներում. հարկերը: Այս ուղղությամբ, իհարկե, այս տարի իսկական թռիչքային ցուցանիշներ են ներկայացնում, անգամ՝ տարեկան նախատեսվածն էականորեն գերազանցող: Եվ ահա հարկերի հետ կապված օրերս ՊԵԿ-ը հերթական անգամ հիշեցրեց. սկսած անցած տարվա չորրորդ եռամսյակից` հանրությանը ներկայացվող հարկային ցուցանիշները հաշվարկվում են նոր մեթոդաբանությամբ: Այսինքն, մի շարք գործոններ անցած տարի այդ ցուցանիշներում չէին հաշվարկվում, եւ դա հստակ սահմանված էր կառավարության որոշմամբ: Իսկ նոր մեթոդոլոգիայով հաշվարկվում է, թեեւ դրա համար պետք էր նախ փոխել կառավարության նշված որոշումը, սակայն դա միայն նախագծային փուլում է: Արդյունքում, արդեն էականորեն բարձր հարկային ցուցանիշներ ունենք: Չենք ասում կեղծ, դա հասկանալն այլ պատմություն է: Պարզապես ունենք ցուցանիշներ, որոնք չեն համապատասխանում անցած տարվա ներկայացվածին: Արդյունքում, ստանում ենք անցած եւ այս տարվա հարկերի արհեստականորեն ավելի մեծ տարբերություն, եւ հենց այդ գործոնն էլ պտտվում-պտտվում ու հաշվարկվում է նաեւ ՀՆԱ-ի մեջ:

ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԵԴԵՎՐՆԵՐԸ

ԱՄԵՆԱՃԻՇՏ ԹՎԵՐԸ «ԳՐՎԱԾ ԵՆ» ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Իհարկե, ասվածին պետք է ավելացնել նաեւ այն վիճակագրական «տարօրինակությունները», որոնք նկատվում են, գումարենք շինարարության, ծառայությունների, առեւտրի ոլորտներում եւ այլն: Ի դեպ, երեկ պաշտոնական վիճակագրությունը ներկայացրեց ապրիլի դրությամբ տնտեսության վիճակը, որն ավելի հիմնավոր ենթադրությունների հնարավորություն է տալիս: Սկսենք շինարարությունից: Եռամսյակի վերջին ամսին՝ մարտին, այս ոլորտում, անցած տարվա մարտի համեմատ ունեցել ենք ընդամենը 0.5 (տե՛ս աղյուսակը) տոկոս աճ, ապրիլին՝ 1.8: Եթե հաշվի առնենք գնաճը, ապա մի բան էլ անկում կստացվի: Մինչդեռ հունվար-ապրիլին շինարարության աճը ներկայացված է 8 տոկոս, եւ հենց այդ կարգի թիվ էլ ներառվել է ՀՆԱ-ի հաշվարկում: Որտեղի՞ց այն. հունվարին՝ անցած տարվա հունվարի համեմատ ներկայացրել էին շինարարության 22.1, փետրվարին՝ 21.3 տոկոս աճ: Բայց եթե հունվար-փետրվարին շինարարությունն այդպիսի ճախրանքի մեջ էր, այդ ինչո՞ւ հանկարծ մարտ-ապրիլին հասավ գրեթե անկման: Շինարարությունը երկարաժամկետ գործընթաց է, մեկ ամսում դինամիկայի նման փոփոխություն չի լինում: Բայց եթե ունենք, ուրեմն «կեցցեն» մեր վիճակագիրները: Նույն պատկերն է առեւտրաշրջանառությունում: Անցած տարվա համապատասխան ամսվա համեմատ հունվարին ներկայացրել  են 19.3 տոկոս աճ, փետրվարին՝ 8.3, մարտին՝ 5.3 ու ապրիլին՝ 9: Ի՞նչ է ստացվում. մի ամիս Հայաստանում թափով գնումներ են անում, հետո մի երկու ամիս՝ ոչ, ապա նորից սկսում են գնել. նման դինամիկան ինքնին զավեշտ է: Սակայն արդյունքում, հունվար-ապրիլին ներկայացրել են 9.8 տոկոս աճ, ու այդ կարգի դինամիկա է դրվել ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճի տակ: Ամենացնցողը՝ արդյունաբերության վիճակն է: Այսպես. հունվարից մարտ ունեցել ենք ամսական համապատասխանաբար -1.2, 3.9, 2.1 տոկոս աճ, եւ ահա ապրիլին՝ 13.2 տոկոս: Ու ինչի՞ հաշվին հանկարծ այդպես միանգամից ապրիլին արդյունաբերությունը կատաղեց, կարո՞ղ են ցույց տալ գոնե մեկ ոլորտ, որտեղ նման աճի նպաստող «հեղափոխական թռիչքներ» կան: Չէ, շատ ուզեն, դա էլ կներկայացնեն, միայն թե՝ 2.1 տոկոս աճից հետո 13.2 տոկոսը ցանկացած տնտեսագետ էլ կհամարի ֆանտաստիկա: Արդյունքում պատկերն այս է. մեկ ամիս մի ոլորտում է «հեղափոխական թռիչք», հաջորդ ամիս՝ այլ ոլորտում, եւ այդպես շարունակ: Ամսական ընդհանուր ֆոնը պահպանվում է, վերեւներում գոհ են մնում, վիճակագիրներն էլ՝ իրենց պաշտոնին: Միայն թե այդ ամենից շարքային քաղաքացիների սառնարաններն ի՞նչ է մտնում. ամեն ոք կարող է սեփական սառնարանը բացել եւ այնտեղ կտեսնի հայաստանյան ամենաիրական վիճակագրությունը:

Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 7.3%-ով

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА