o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցանկացած բաժանություն տանելու է կործանման». Վովա Վարդանով

28.05.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ցանկացած բաժանություն տանելու է կործանման». Վովա Վարդանով

Մինչ հայաստանյան իշխանությունները ապահովում են հանրությանը տարբեր տեսարաններով` մեկ անցումային արդարադատություն բեմադրելով, մեկ` «մասկի շոուներ», երբեմն էլ` ներքաղաքական, անգամ ի շրջանս յուր թիմակիցների ինտրիգներ են հրահրում, Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է սահմանն ամրացնելով ու զորավարժություններով: Ավելին` օրերս լայն արձագանք գտավ այն, որ ադրբեջանական զորավարժությունների ժամանակ վերջիններս շարված զինվորներից ստացել էին  ադրբեջաներեն հետեւյալ գրությունը` «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ»: Այ հենց այսպես էլ ադրբեջանական ժողովրդին պատրաստում են «խաղաղության»` ի հեճուկս հայաստանյան նույնիսկ ամենաբարձր մակարդակով հնչած պացիֆիստական հայտարարությունների: Այս եւ վերջին մի քանի իրադարձությունների մասին զրուցեցինք հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ հետ:

«Սերժ Սարգսյանի խոսքին են սպասում հազարավոր մարդիկ». Վահան Բաբայան

«ՍԱ ՄԵՍԻՋ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, ՄԻ ՔԻՉ ԷԼ` ՄԵԶ ՎԱԽԵՑՆԵԼՈՒ»

Պարոն Վարդանով, ի՞նչ կասեք ադրբեջանական, այսպես կոչված, ֆլեշմոբի մասին, որտեղ ակնարկում են, թե իրենց հաջորդ կանգառը Շուշին է...

Այդ ֆլեշմոբը սիրուն բան էր, մի քիչ էլ մեզ համար էր: Ճիշտն ասած, սա մեսիջ էր ադրբեջանական ժողովրդի համար, բայց մի քիչ էլ` մեզ վախեցնելու: Է թող հա՜ այդպես վախեցնեն... Ասեմ ավելին` երբ  համացանցում հանդիպում եմ թուրքերի հայտարարությունների, մեկնաբանությունների, որտեղ ասում են, թե` «մենք կմեռնենք մեր հայրենիքի համար»: Ես էլ պատասխանում եմ` խնդրեմ, մեծ հաճույքով կօգնենք ձեզ այդ գործում: Իրենք հաստատ չեն հանգստանա, որովհետեւ ուշադրություն դարձրե՞լ եք, թե, ըստ իրենց, ով է հաղթել կամ ծեծել իրենց 90 թվականներին: Մերձկասպյան թուրքերը համոզված են, որ իրենց հաղթել են կամ ծեծել են ռուսական զորքը, ռուսական վարձկանները, ռուսները կամ համաշխարհային տեռորիզմը: Սրա պատճառն այն է, որ իրականում իրենց նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը չի հաղթել, որը գոնե մի փոքր իրենց հավասար էր, այլ իրենց հաղթել է Ղարաբաղի ինքնավար մարզը` հայության, նաեւ ՀՀ-ի օգնությամբ: Փաստացի իրենց հաղթել է 150 հազարանոց բնակչություն ունեցող մի տարածք, ինչը ինքնասիրության այնպիսի մի ապտակ էր, որ դրա հետ ոչ մեկը չի կարող համակերպվել: Տեսեք, իրականում վրացիներին Օսեթիայում կանգնեցրել է ռուսական բանակը, Աբխազիայում` ռուսական բանակայինները, ռուսական դեսանտը եւ վարձկանները Ռուսաստանից, նախկին Խորհրդային Միությունից, բայց Վրաստանն էլի չի համակերպվում այդ պարտության հետ, որովհետեւ սա լուրջ ապտակ է իր ժողովրդի ինքնության համար, որը մարսելը շատ դժվար է: Մենք օրինակ, ցեղասպանությունը մարսե՞լ ենք, իհարկե` ոչ: Նույն ձեւի ինքնասիրության հարված է, որ 150 հազարանոց այն ժամանակվա Արցախի ինքնավար մարզը հաղթել է 6 միլիոնանոց Ադրբեջանին, ու այստեղ կապ չունի այդ փուլում ում օգնությամբ են ծեծել, բայց համակերպվել դրա հետ` դժվար է: Դրա համար խաղաղ պայմանագիր լինի, թե` ոչ, Ադրբեջանն անպայման փորձելու է ինչ-որ տեղ իրենց ինքնասիրությունը բարձրացնելու գործողություններ անել, որի մեջ, բնական է, մտնում է դեօկուպացրած տարածքները նորից մտցնել թուրքական ստրկության մեջ եւ Արցախը նորից դարձնել Ղարաբաղի ինքնավար մարզ կամ առանց ինքնավարի` մարզ:

«Ryanair-ը վատ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա»

«ՄԵՆՔ ՇԱՏ ԷԻՆՔ «ՀԱԲՌԳԵԼ»

Նման զորավարժությունները, մեսիջները ի՞նչ են հուշում, որը պետք է լիներ մեր պատասխան քայլը:

Ընդհանրապես` զինախաղերը կամ ռազմական վարժանքներն ուսումնական պրոցեսի գագաթն է, եւ այդ գագաթը իրենց մոտ շատ հաճախ է կրկնվում, ինչը նորմալ է, որ իրենք փորձում են իրենց մարտունակությունը բարձրացնել: Բայց դրան ի պատասխան` մենք էլ պետք է աշխատենք, մենք էլ պետք է բարձրացնենք մեր մարտունակությունը, մեզ մոտ էլ պետք է անցկացվեն զորավարժություններ` ոչ պակաս քանակությամբ կամ անհրաժեշտ քանակությամբ` ընդգրկելով ավելի շատ սցենարներ` մե՛կ հարձակողական, մե՛կ պաշտպանողական, մե՛կ անհաջող սցենար պետք  է մշակվի, որ, օրինակ, եթե հարձակվեցինք, չստացվեց, անցնենք պաշտպանության: Այդ զորավարժությունները տարբեր սցենարներով ուսումնական պրոցեսի մեջ անընդհատ պետք է անցկացվեն ցանկացած եղանակին: Մինչդեռ մենք շատ էինք, երեւանյան սլենգով ասած` «հաբռգել»: Մենք նույնիսկ ձմեռային դաշտային վարժանքներ գրեթե չէինք անցկացնում, զորախաղեր ձմեռային պայմաններում չէին արվում, եւ բացատրվում էր նրանով, թե երեխեքը կմրսեն, մեղկ են, բայց ինչպե՞ս կարելի է զինվորին ասել` «մեղկ են»: Օրը 24 ժամ զինվորը պետք է պատրաստ լինի, իր սնունդն էլ պետք է լինի ոչ թե գեղեցիկ, այլ ինչքան կալորիաները ծախսում է, այդքան վերականգնվող սնունդ, համապատասխան համազգեստի քանակն էլ այնքան պետք է լինի, որ վարժանքների ժամանակ մաշեցնի, երկրորդ տարբերակն ունենա, որ կոկիկ հագնի: Կարճ ասած, մենք պետք է սրա վրա աշխատենք, որովհետեւ այն զենքի տեսակները, որը թուրքը պետք է իրեն թույլ տա դնել, մեր ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս, որ ունենանքՈւստի` բանակում մշտական ուսումնական պրոցեսի ընթացքում պետք է անընդհատ սովորել ինչպես կանգնեցնել ոչ միայն մերձկասպյան, այլ նաեւ օսման թուրքերին, ՆԱՏՕ-ին:

«Հարգելի Աննա Հակոբյան, թո՛ւրքը մնում է թու՛րք...». հերոսի մայրը՝ վարչապետի կնոջը

«ՆԵՐՔԵՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ»

Բայց այս ամենի վրա ուշադրություն դարձնելու փոխարեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, Արցախում տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Դրան զուգահեռ «Սասնա ծռերը» գործուղվում են Արցախ, որ անկախ հանրապետությունը կոչեն մարզ: Իսկ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցնում են ու ժամից ավելի թույլ չեն տալիս Երեւան մտնել: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքական գործընթացները սահմանային իրավիճակի վրա:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

Չեմ կարծում, որ Վլադիմիր Վիսոցկու բառերը` «Ժիռաֆ բալշոյ եմու վիդնեե» («Ընձուխտը մեծ է, նա ավելի լավ գիտի») ճիշտ են: Բայց եկեք ամեն մեկս մեր գործով զբաղվենք, դուք` տեղեկատվություն հանրությանը ներկայացնելով, մենք էլ` փորձելով մեր անվտանգությունն ամրացնել: Ընդհանրապես, «Սասնա ծռերի» երթը, վարչապետի հայտարարությունը եւ մնացածը դրանք քաղաքական պայքարի ձեւեր են, որոնք իրենք ընտրել են: Երեւի, իրենց գործիքակազմը սպառվել է, ուրիշ գործիքներ էլ չունեն, այդ տիպի գործիքներ են օգտագործում: Կամ էլ հերթական գործիքն է, ամեն մեկն իր մասով զբաղվում է: Հիմա ներքին քաղաքականությունով եթե բոլորս սկսենք զբաղվել, չեմ կարծում, որ ճիշտ կլինի: Ես ընդհանրապես ինձ պատկերացնում եմ երկրորդ հարկում «մայկա-տրուսիկով» նստած կոֆե խմող մի 55 տարեկան մարդ, իսկ ներքեում քաղաքականությամբ զբաղվող երեխաներ են: Այսինքն` ինձ պատկերացնում եմ ոչ թե քաղաքականությունից դուրս, այլ քաղաքականությունից վեր: Ու փորձերը` ինձ քաղաքականության մեջ կանչելու, հնարավոր չէ: Դե պատկերացրեք, մինչեւ շալվարս հագնեմ, կոֆես խմեմ, իջնեմ դուրս... Ըստ իս, չարժե բոլորին ներքաշել ներքաղաքակության մեջ, որովհետեւ հավատացեք, այդ ամեն ինչը լավ բանի չի բերելու: Այդ ամեն ինչին մենք նայում ենք կողքից, վերից, ներքեւից:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ԴԵՊԻ ԴԺՈԽՔ Է ՏԱՆԵԼՈՒ ՄԵԶ»

Այդուանդերձ, այսօր ավելի քան երբեւէ տարանջատումներ են անցկացվում` հայաստանցու եւ արցախցու մեջ: Նույնիսկ Ազատության հրապարակից քարերով Արցախի Հանրապետության նապագահի գլուխը ջարդելու կոչեր էին հնչում: Այս ամենը ո՞ւր է տանելու:

Դժոխք: Ցանկացած բաժանությունը տանում է դժոխք: Այն ամենը, ինչ Աստծուց է, միավորվում է, այն ինչ-որ սատանայից է` բաժանվում, որ տիրի: Այս ամենը դեպի դժոխք է տանելու մեզ: Ի դեպ, մենք փորձ ունենք, երբ բաժանվում էինք: Թուրքական գյուղերից մեկում, որտեղ հայերը անտառահատ էին աշխատում թուրքերի համար, ցեղասպանության ժամանակ իրենց չէին կոտորում, կողքի գյուղերին էին կոտորում, իրենք էլ համոզված էին, թե մեզ կշրջանցեն: Երբ նույնիսկ փախստականները գալիս էին թաքնվելու, իրենք գյուղից դուրս էին հանում, հետո իրենց գլխին կոտրվեց: Մեր բաժանությունները սխալ է` Հայ Առաքելականի եւ ֆրանգի, ինչու ոչ, նաեւ մուսուլմանի եւ քրիստոնյայի, չէ որ ամենաքիչը կես միլիոն հայ կա, որ այնքան ենք ասել, թե հայը մենակ քրիստոնյա պետք է լինի, որ առանձին էթնոս է ստեղծվում` ի վնաս մեզ, սակավաթիվ հայ ազգի հաշվին: Չի՛ կարելի բաժանությունը հասցնել այն աստիճանի, որ այն մեզ համար դառնա կործանարար: Ո՛չ հայաստանցի եւ ղարաբաղցին է լավ, ո՛չ էլ, ասենք` գյումրեցի եւ շենգավիթցին: Այդ ամենը մանկական տարիքում է լավ: Ինքս լինելով չարբախցի` ժամանակին «փողոցային բանդայի» անդամ եմ եղել, գնում էինք, կռվում Կիլիկիայի, 3-րդ մասի դեմ, գալիս էին մեր դեմ կռվում էին Բոքսի մայլից: Կարճ ասած, մանկահասակ երեխաների մոտ սա նորմալ է, բայց հասուն մարդը չի կարող բաժանվելով ճիշտ լինել: Ձեռք եւ ոտք առանձնացնելով` դժվար  թե, մարդն ավելի ուժեղ լինի: Ցանկացած բաժանություն մեզ տանելու է կործանման:

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 1100 կրակոց. Արցախի ՊՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА