o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ․ ԱԼԻԵՎԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

28.05.2019 12:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ․  ԱԼԻԵՎԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 28-ին Ադրբեջանում եւս նշում են Հանրապետության տոնը։ Այս առթիվ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կարելի է համարել ստանդարտ ուղերձներից մեկը Բաքվի իշխանավորների համար։

Ինչպես եւ կարելի է սպասել՝ Ալիեւը չի շրջանցել Ղարաբաղյան կարգավորման թեման եւ բավական ռազմատենչ արտահայտություններ է արել այս առնչությամբ։

Նույնիսկ հարազատներին տեղյակ չեն պահել Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Ինչպես հայտնում է АЗЕРТАДЖ-ը, Ալիեւը մասնավորապես ասել է, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել ու իր երկիրն ապրում է պատերազմական պայմաններում։ Հետեւաբար՝ Բաքվի համար հիմնական առաջնահերթ խնդիրներից մեկը կշարունակի մնալ ռազմական հզորության աճեցումը։

Ադրբեջանի ղեկավարը ներկայացրել է բանակում իր կողմից իրականացված փոփոխությունները՝ շեշտելով, որ զորամասերի 80 տոկոսը թարմացված է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА