ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.05.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եվ այսպես, երկուշաբթի օրով ասուլիսով հանդես եկավ թավշիստների ռեժիմի կարեւորագույն դեմքը` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, այսինքն` նա, ում ամուսինը վարչապետ է աշխատում: Նա, բնականաբար, սկսեց իրենց որդու ծառայության մասին պնդումից, որին դժվար թե հավատա որեւէ ողջամիտ մարդ: Բայց սա դեռ ծաղիկներն են: Ասուլիսին նա, պատասխանելով հարցին, թե ունի արդյո՞ք իր համար նշանակություն այն գումարների ծագումը, որը փոխանցվում է իր ղեկավարած հիմնադրամներին եւ այն հարցին, որ միգուցե դրանք պետբյուջեից գողացված գումարներ են, ասաց` եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու դրանք ծառայեցվում են պետությանը եւ պետության քաղաքացիներին. «Գումարի ծագումն ինձ համար կապ չունի: Կապ չունի, թե այդ գումարն ինչպես է հասել այն մարդուն, ով այն փոխանցում է մեզ: Մենք միեւնույն է այն ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին: Այդ գումարը, եթե որեւէ ձեւով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա նրա մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»: Զարմանալի է, ստացվում է, որ ինչքան ուզում ես, կարող ես գողանալ բյուջեից, եթե վերջում մուծվում ես տիկին Աննայի հիմնադրամներին:

ԶԱՐՄԱՆՔ

Չէ ինչ ուզում եք ասեք, Սահմանադրական դատարանի նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ իսկական սադիստ է: Հեչ չի խնայում թավշիստների նյարդերը: Նրանք փրփրում էին դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու առնչությամբ, քանզի ստացվում է, որ բողոքարկել էլ չեն կարող, մինչեւ գործը ՍԴ-ում է: Սակայն ՍԴ-ն հանդես եկավ երկար պարզաբանումով, որից մի կտոր ընդամենը մեջբերենք. «...Ուստի` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան համապատասխան գրություն ներկայացվելու դեպքում դիմումին կից ներկայացված քրեական գործի նյութերը կարող են վերադարձվել»: Այսինքն` ստացվում է, որ էլի բոլոր ճանապարհները տանում են դեպի թավշիստների կողմից այդքան ատելի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով, եթե գրությունով գործը չպահանջի, չեն էլ կարողանալու բողոքարկել:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, այժմ նիկոլականներն ընկել են ինչպես դատավորների, այնպես էլ նախկին իշխանավորների հետեւից, ձգտելով նրանց ատենախոսություններում գրագողություն հայտնաբերել եւ ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովում տեղի ունեցավ մի բան, որից հաստատ  թավշիստների սրտերից արյուն է կաթում: Հանձնաժողովի փոխնախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նշեց, որ այս հարցը միշտ իրենց ուշադրության կենտրոնում է եղել. «Շահարկվում էր Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեման: Մեզ ասում էին` ինչո՞ւ չեք անդրադառնում: Ասեմ, որ անդրադարձ եղել է, բայց, երբ աշխատանքի մեջ գրագողության հետքեր չկան, մենք չենք կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ, որքան էլ մենք ասենք, թե դա ուրիշ մարդ է գրել»: Պատկերացնո՞ւմ եք` էլի չեն կարողանում ազատվել Տարոն Մարգարյանի ստվերից...

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА