ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապրանքների վերամշակում, նավթամթերքի վաճառք. Ղազախական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

27.05.2019 14:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ապրանքների վերամշակում, նավթամթերքի վաճառք. Ղազախական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում շարունակում է պահպանվել բարձր մակարդակ: Երևանում մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևն՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հակասություններ չկան:

Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)

«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա ասեմ՝ այն երեք տարիները, որ ես այստեղ աշխատում եմ, ցույց են տալիս, որ աճն ակնհայտ է: Մասնավորապես, 2017 թվականին, առևտրաշրջանառությունն ավելացել է 2.5 մլն դոլարով, որը մոտ 28 տոկոս է, 2018 թվականին, աճը կազմել է 50- 52 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը: Նա նշեց, որ եթե երկու երկրների բիզնեսի փոխադարձ հետաքրքրությունները դրվեն համակարգված հիմքի վրա, ապա լուրջ արդյունքներ կլինեն: Դեսպանը նկատեց, որ հայկական ապրանքների արտահանումը Ղազախստան աճում է: Առաջին տեղում գինու, կոնյակի արտահանումն է, որը 2016 թվականին կազմում էր 22 տոկոս, իսկ վերջին տվյալներով հասել է 38-ի: Երկրորդ տեղում թանկարժեք զարդերն են, որով միշտ առանձնացել են հայ վարպետները: 

Ղազախական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շուկայով: Դեսպանի խոսքով, բացի այն, որ մի շարք ոլորտներում ղազախական ընկերությունները ներկայացված են, այժմ, հետաքրքրություն է նկատվում ապրանքների վերամշակման, ինչպես նաև  նավթամթերքի վաճառքի ուղղությամբ՝ բենզին, յուղեր և այլն:

«Փաստն այն է, որ բանակցությունները ոչ միայն ընթանում են, այլև նախապատրաստվում է պայմանագրային լավ բազա, ինչն, ի դեպ, ավարտման փուլին է մոտենում»,-ասաց դեսպանը:

Թիմուր Ուրազաևը նկատեց, որ Ղազախստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի փորձով: Նա առանձնացրեց Թումո կենտրոնի փորձը:

«Ակնկալում ենք, որ նման կենտրոն կբացվի նաև Ղազախստանում: Մենք հետաքրքրված ենք նաև կրթական այլ ծրագրերով՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Ղազախական գործընկերները ներկայում քննարկումներ են անցկացնում համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Թիմուր Ուրազաևը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА