o C     17. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաշկային ո՞ր խնդիրներն են վկայում վիտամին C-ի պակասի մասին

27.05.2019 18:40 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մաշկային ո՞ր խնդիրներն են վկայում վիտամին C-ի պակասի մասին

Վիտամին C-ն կարեւոր դեր է խաղում մաշկի նոր բջիջների, ջլերի եւ անոթների արտադրման համար, իսկ այդ վիտամինի պակասը կարող է ազդել օրգանիզմի հյուսվածքների վերականգնման գործընթացի վրա: Վիտամին C-ն նաեւ նպաստում է երկաթի յուրացմանը, օգնում է ոսկորների ամրապնդմանը, ատամների եւ կռճիկի առողջությանը, ինչպես նաեւ վնասվածքների վերականգնմանը:

Մասնագետները հայտնել են քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների կանխարգելման համեղ միջոցի մասին

Վիտամին C-ի պակասը զարգացած եւ զարգացող երկրներում բավականին հազվադեպ է հանդիպում, սակայն, այդուամենայնիվ, հանդիպում է: Եվ որոշ մաշկային խնդիրներ կարող են վկայել այդ խնդրի մասին՝ պնդում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության մասնագետները:
Մասնագետների խոսքով՝ օրգանիզմում վիտամին C-ի նորմալ մակարդակի դեպքում մարդու մաշը, որպես կանոն, նորմալ է լինում. այն տարբերվում է գույնով, հարթությամբ եւ մաքրությամբ: Իսկ թոշնած մաշկը, որի վրա կա գրգռվածություն, կարող է ազդանշել այդ վիտամինի պակասի մասին:

Այդ վիտամինի պակասի բնորոշ ախտանիշներից են նաեւ չլավացող կապտուկները: Քանի որ այդ վիտամինը մասնակցում է ռեգեներացիայի մեխանիզմներում, դրա պակասի դեպքում մաշկի վրա վնասվածքների հետեւանքներն ավելի լուրջ կարող են լինել:

Օրգանիզմում վերոնշյալ վիտամինի պակասի մասին կարող են հուշել նաեւ քաշի ավելացումը, մշտական հոգնածությունը, սթրեսների նկատմամբ զգայունությունն ու լնդերի արնահոսությունը:
Մասնագետների խոքսով՝ այդ վիտամինի պակասն առաջին հերթին հանդիպում է ծխողների եւ ալկոհոլը չարաշահող մարդկանց մոտ, ինչպես նաեւ սխալ սննդակարգի դեպքում:

Եթե ձեզ մոտ վերոնշյալ խնդիրները նկատել եք, ապա սննդակարգում ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն ավելացրեք, որոնք վիտամինց C են պարունակում: Եթե խնդիրները երկար ժամանակ չեն անցնում, ապա խորհրդակցեք մասնագետների հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА