o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ական պատգամավորները պարում են ֆրանսահայ երգիչ Րաֆֆի Արտոյի երգի ժամանակ (Տեսանյութ)

27.05.2019 03:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԲՀԿ-ական պատգամավորները պարում են ֆրանսահայ երգիչ Րաֆֆի Արտոյի երգի ժամանակ (Տեսանյութ)

Մարզահամերգային համալիրում կայացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված, «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել համաշխարհային ճանաչում վայելող երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանը, Րաֆֆի Արտոն:

​​​​​​​«Մերժվածները դառնում են պահանջված». Արթուր Թովմասյան

Երգիչները կատարեցին ինչպես շառլազնավուրյան երգեր, այնպես էլ իրենց երգացանկից, ինչպես նաեւ համաշխարհային հիթեր: Ֆրանսահայ երգիչ ՐԱՖՖԻ ԱՐՏՈՆ էլ կատարեց աշխարհահռչակ երաժիշտ Ռեյ Չարլզի հայտնի «Hit The Road Jack» երգը, որի ռիթմերի տակ գրեթե անհնար էր մնալ անտարբեր, տեղում նստած պարում էր հանդիսատեսը, այդ թվում նաեւ համերգին ներկա ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը Շաքե Իսայանը, Նոռա Առուստամյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА