o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատրիկ Ֆիորին ելույթից առաջ կատարեց հոր պատգամը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.05.2019 01:04 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պատրիկ Ֆիորին ելույթից առաջ կատարեց հոր պատգամը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարզահամերգային համալիրում կայացավ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված, «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել  համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Րաֆֆի Արտոն: Ողջ երեկոյի ընթացքում բեմում տիրում էր ազնավուրյան ինքնատիպ մթնոլորտ, իսկ ֆրանսիացի արտիստներին նվագակցում էին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստան ժամանած արտիստները Շառլ Ազնավուրին նվիրված համերգին կատարեցին ստեղծագործություններ ոչ միայն Ազնավուրի, այլև իրենց սեփական երգացանկից:

Երգիչ Մհերը հորդորում  է Արայիկ Հարությունյանին` չարհամարել Ազնավուրի ժառանգներին

Հանրահայտ ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին մինչ կկատարեր Շառլ Ազնավուրի երգացանկից մի երգ, նախ կատարեց հոր պատգամը. «Ժամեր առաջ Մարսելում հրաժեշտ տվեցի մի մարդու, ով ինձ մի կարեւոր ցանկություն հայտնեց, ասաց՝ Պատրիկ, գնա եւ ողջունի մերոնց՝ իմ հայ ժողովրդին: Այդ մարդը իմ հայրն է՝ Ժակ Շուշայանը»,- ասաց Ֆիորին ու իջավ դահլիճ հոր պատգամն իրականացնելու, նախ հանդիսատեսի շարքերում նստած մի տիկնոջ ձեռք համբուրեց, ապա ողջունեց  հանդիսատեսին ու ծափերի ներքով  կրկին բեմ վերադառնալով ասաց. «Միանշանակ Ձեզ համար կերգեմ շանսոնիեի երգերից»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА