o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խուսափեք խառնաշփոթից. Մայիսի 27-ի աստղագուշակ

26.05.2019 22:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Խուսափեք խառնաշփոթից. Մայիսի 27-ի աստղագուշակ

ԽՈՅ 

Խուսափեք խառնաշփոթից: Ամեն ինչում պետք է կարգապահություն լինի: Այսօր դա անհրաժեշտություն է հին գործերն ավարտին հասցնելու ու նորերում հաջողությունների հասնելու համար: Աշխատեք ձեր առաջ իրական նպատակներ դնել: Պետք չէ ուժերը ծախսել նախապես արդեն անհույս նախագծերի վրա այն դեպքում, երբ կարելի է ինչ-որ իսկապես օգտակար բան անել:

Այսօր ստիպված կլինեք ընտրություն կատարել ընկերության եւ սիրո միջեւ.Օրվա աստղագուշակ

Կարևոր է հանգստություն պահպանելը, հատկապես եթե պլանավորել եք միջոցառման մասնակցել: Այնտեղ բոլորն ուշադիր կդիտեն ձեզ ու կարծես կսպասեն, որ խախտելու եք էթիկետը կամ մեկ ուրիշ սխալ եք անելու:

ՑՈՒԼ

Օրվա առաջին կեսն իրադարձություններով լի կլինի: Հեշտությամբ հաջողության կհասնեք, գլուխ կհանեք երևակայություն, ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ անսովոր հայացք պահանջող գործերից: Դժվար կլինի այնտեղ, որտեղ կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն է անհրաժեշտ: Այդտեղ հաճախ կշեղվեք, կարող եք սխալվել, մոռանալ մանրուքների մասին:

Օրվա երկրորդ կեսին շփումներին ընտրողաբար մոտեցեք. շատ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան չարաշահել ձեր բարությունը: Ոչ ոքի հետ մի քննարկեք ո՛չ անձնական գործերը, ո՛չ էլ հայտնեք ձեր գաղտնիքները: Ցանկալի չէ նաև պարտքով գումար տալ կամ դրանք ներդնել կասկածելի թվացող նախագծերի մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Լարված ու հոգնեցուցիչ օր է: Ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, ժամանակ ծախսել այն գործերի վրա, որոնք կուզենայիք մեկ ուրիշին հանձնարարել կամ հետաձգել: Լավ նորությունն այն է, որ ջանքերն անօգուտ չեն լինի: Կարող եք աշխատանքի մեջ հաջողության հասնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը:

Օրվա երկրորդ կեսը կանցնի ընտանեկան հոգսերի մեջ: Այդ ժամանակահատվածը հարմար է գնումներ անելու, տան իրերը նորացնելու համար: Եթե հիմա վերանորոգում պլանավորեք, արագ գլուխ կհանեք նրանից ու գոհ կմնաք արդյունքներից:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրը հաճելի ծանոթություններ ու տարբերվող մարդկանց հետ զարմանալի հանդիպումներ է խոստանում: Հնարավոր է՝ օգտակար գործնական կապեր հաստատեք կամ առաջին հայացքից սիրահարվեք. երկու դեպքում էլ հետաքրքիր է լինելու: Հարմար օր է անսովոր գործեր ստանձնելու համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, հաճախ անսովոր ու շատ հաջող լուծումներ կգտնեք:

Հուզական դաշտը բարենպաստ է: Լավատեսորեն տրամադրված կլինեք և դրա համար բոլոր հիմքերը կունենաք: Ուրախացեք ու ուրախացրեք մտերիմներին. երկուսն էլ ձեզ մոտ հրաշալի կստացվի:

ԱՌՅՈՒԾ 

Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար: Դիտողունակ կլինեք, ճիշտ եզրակացություններ կանեք, հազվադեպ կսխալվեք: Նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար հեշտությամբ շեղվում են, կհաջողվի կենտրոնանալ ու ավարտին հասցնել գործն՝ առանց ինչ-որ բան մոռանալու ու աչքաթող անելու: Հնարավոր է վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերի հաջող լուծում: Չի բացառվում՝ խոշոր գումար ստանաք:

Օրը լավն է շփումների համար, ընդ որում՝ նաև նրանց հետ, ովքեր սովորաբար չեն կիսում ձեր տեսակետը: Ձեզ կհաջողվի խուսափել երկար վեճերից ու փոխզիջման հասնել:

ԿՈՒՅՍ 

Օրը հաջող ու արդյունավետ կանցնի, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք: Շատ բան կախված կլինի նրանից, թե վարքի ինչ գիծ կընտրեք ու թե արդյոք սխալներ չեք անի: Բարեբախտաբար, ինտուիցիան ուժեղ կլինի ու կհուշի՝ ինչպես է պետք գործել: Աշխատեք չքննադատել մտերիմներին, չհիշեցնել նրանց գործած սխալների մասին: Լավ է նույնիսկ մտովի չվերադառնալ անցյալի խնդիրներին:

Մի վախեցեք անսովոր գործերից, համարձակ գաղափարներից ու տարօրինակ առաջադրանքներից: Հնարավոր է՝ ստիպված լինեք խախտել ավանդույթները, բայց դա օգուտ կտա:

ԿՇԵՌՔ 

Բարենպաստ օր է հին, այդ թվում՝ ամենամասշտաբային ու համարձակ պլանները կյանքի կոչելու համար: Կարող եք բարձր նպատակներ դնել. հիմա հեշտությամբ կհասկանաք՝ ինչ է պետք անել դրանց հասնելու համար ու կսկսեք իրագործել մտածածը: Բարդ խնդիրները ձեզ չեն վախեցնի, հակառակը, հետաքրքիր կթվան: Դրանց լուծմանը ոգևորությամբ կանցնեք, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն: Հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք: Հետ կանգնեք շտապողական դատողություններից ու չմտածված քայլերից: Կարող է հուսախաբ անել ձեր շատ վստահող լինելու հանգամանքը: Սովորականից հաճախ ցանկալին իրականության տեղ կընդունեք, պատրանքներ կկառուցեք ու կշտապեք եզրակացությունների հարցում: Աշխատեք մանրամասն ստուգել ստացվող ինֆորմացիան, զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ:

Ծառայողական սիրավեպի մեծ հավանականություն կա. Օրվա աստղագուշակ

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն: Դուք ամենայն հավանականությամբ կգտնեք կոնֆլիկտներից խուսափելու ձևը, բայց հարաբերություններում լարվածությունը մինչև օրվա վերջ կպահպանվի: Կատակների հետ էլ զգույշ եղեք. դրանք միշտ չէ, որ ճիշտ կհասկանան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Անհրաժեշտ արդյունքին հասնելն այնքան հեշտ չի լինի, որքան կուզենայիք: Չեն բացառվում դժվարություններն աշխատանքի մեջ: Գործընկերները կխախտեն պայմանավորվածությունները, կոլեգաներն էլ ձեզանից շատ բան կսպասեն: Ստիպված եք լինելու փոխել պլանները, և դա ձեր սրտով չի լինի: Բացի այդ, ինտուիցիան հաճախ թույլ չի տա կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք հիմա ձեզ կարևոր են թվում: Համբերատար եղեք ու աշխատեք հանգստություն պահպանել. ամեն ինչ կարող է դեպի լավը փոխվել:

Հավանական են անսպասելի ուղևորություններ, որոնք հաճելի կլինեն ու թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել: Հնարավոր է զարմանալի ու գրավիչ սիրային պատմության սկիզբ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Ինչ էլ որ պատահի, հանգստություն պահպանեք: Հուզմունքն ու տագնապը սխալների, չմտածված արարքների ու այնպիսի որոշումների պատճառ կդառնան, որոնց համար շատ շուտով ստիպված եք լինելու զղջալ: Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի. շուրջը շատ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան ինչ-որ բանի շուրջ զրուցել ձեզ հետ, կիսվել իրենց խնդիրներով, գաղափարներով ու պլաններով: Կուզենաք յուրաքանչյուրին ուշադրություն հատկացնել, բայց դա միշտ հնարավոր չի լինի:

Ցանկալի է կրճատել ծախսերը, հրաժարվել չմտածված գնումներից: Հիմա սովորականից ավելի թեթևամիտ կլինեք գումարի հանդեպ, այն կծախսեք այնպիսի բաների վրա, որի կարիքը չունեք:

ՋՐՀՈՍ 

Գործերում կարող եք հաջողության հասնել, բայց դուք, ամենայն հավանականությամբ, օգնության կարիք կունենաք: Մտածեք, թե ում կարելի է դիմել այդ հարցով: Փորձված համախոհները հուսախաբ չեն անի, իսկ նոր ծանոթները անսպասելի ու արդյունավետ մեթոդներ կառաջարկեն: Հաճախ ձեզ կհաջողվի միավորել շատ տարբեր մարդկանց, նրանց, ովքեր կարծես իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Ձեր շնորհիվ նրանք հիանալի լեզու կգտնեն իրար հետ, համակրանքով կլցվեն մեկը մյուսի հանդեպ ու նույնիսկ կսկսեն ընկերություն անել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է ուղևորությունների համար, որոնք հիշարժան կլինեն, եթե սիրելիի հետ ճամփա ընկնեք:

ՁԿՆԵՐ 

Բարենպաստ օր է ձեր ու մյուսների խնդիրները լուծելու համար: Արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից, կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել: Հավանական է հաջողություն այնտեղ, որտեղ պայմաններին հարմարվելու, ոչ միանշանակ իրավիճակից օգուտ քաղելու կարողություն կպահանջվի: Ուշադիր կհետևեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին ու միշտ ճիշտ եզրակացություններ կանեք, որոնց ճշգրտությունը կզարմացնի շրջապատողներին:

Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. մարդկանց դուր կգաք, այնպես որ՝ նրանք հաճույքով կառաջարկեն իրենց օգնությունը: Հնարավոր է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА