o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի նշանների գաղտնի զենքը

26.05.2019 22:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կենդանակերպի նշանների գաղտնի զենքը

Խոյ

Խոյն ամենասեքսուալ նշանն է։ Նա գրավում է բոլորին, առանց բացառության։ Խոյերն օժտված են աներևակայելի գայթակղությամբ և խարիզմայով, որոնց քչերը կարող են դիմադրել։  Կենդանակերպի նշանների մեջ նրանց բնատուր հմայքին հավասարը չկա։

Ցուլ

Ինքնասպան խոյեր, հանցագործ առյուծներ, հոգեկան հիվնադ ձկներ. տարբեր կենդանակերպի նշանների տակ ծնված մարդկանց վարքը

Ցուլի ուժեղ կողմն է բարությունը։ Այս նշանի ներկայացուցիչները կոնֆլիկտների, վեճերի և այլ նեգատիվի հակառակորդներ են։ Նրանք նախընտրում են խաղաղությամբ պարզաբանել բոլոր հարցերը։ Զարմանալի է, որ Ցուլերի կողքին նույնիսկ ամենակոնֆլիկտային մարդը վերածվում է փափուկ, հանդարտ նապաստակի։

Երկվորյակներ

Շատերն են նախանձում Երկվորյակների հաջողություններին։ Թվում է, թե նրանց բոլոր գործերը հաջողությամբ են պսակվում։ Իրականում գաղտնիքը նրանց լավատեսության մեջ է։ Ինչպես հայտնի է՝ լավ տրամադրվածությունը հաջողության գրավականն է։ Այդ պատճառով էլ Երկվորյակները կենդանակերպի ամենաերջանիկ նշանն են։ 

Խեցգետին

Խեցգետինը կարող է հպարտանալ ամուր միությունով և խաղաղ ընտանիքով։ Ընտանիքը Խեցգետնի համար միշտ առաջին տեղում է։ Հարաբերություններ ստեղծելու հարցին Խեցգետինը շատ լուրջ է մոտենում։ Նա անում է ամեն բան, որ միությունը երկարատև լինի։

Առյուծ

Առյուծի երկրորդ անունը եսասեր է։ Արհեստավարժորեն շահարկելով մարդկանց՝ Առյուծները հասնում են ցանկացած բանի։ Նրանք վստահ են, որ բոլորը պետք է կատարեն իրենց ցանկությունները։ Սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Մարդկանց միջավայրում վերականգնում են իրենց կորցրած էներգիան։

Կույս

Կույսն ամենահավատարիմ նշանն է։ Եթե Կույսը գտնի իր երկրորդ կեսին, ապա կանի ամեն հնարավորը, որպեսզի ողջ կյանքն անցկացնի նրա հետ։ Եթե Կույսը գտել է իր զուգընկերոջը, ապա 99 % հավանականությամբ նա նրան չի դավաճանի։

Կշեռք

Կշեռքները սիրում են շփվել և դրանով են գրավում մարդկանց։ Շրջապատում նրանք գրեթե միշտ ուշադրության կենտրոնում են, իսկ նրանց շուրջ հավաքվում են մարդիկ, որոնք կլանված լսում են նրանց  ամեն խոսքը։ Կշեռքները ծանր են տանում միայնությունը, և 4 պատի ներքո անցկացրած օրը նրանց համար խոշտանգումների է հավասարազոր։

Կարիճ

Խարդավանքը Կարիճների գաղտնի զենքն է։ Թշնամիները նրանց շուրջ բազմաթիվ են, և դա զարմանալի չէ։ Ցանկացած մեկը, ով չի հաճոյանա Կարիճին, կհայտնվի այդ ցուցակում։ Եվ այդ ժամանակ կսկսվի իսկական վրեժը։ Կարիճը գործում է արհեստավարժորեն և գրեթե աննկատ։ Սակայն ցավոտ։ 

Աղեղնավոր

Աղեղնավորները գայթակում են իրենց գեղեցկությամբ։ Զարմանալի է, թե որքան ներդաշնակ են նրանք։ Աղեղնավորները գեղեցիկ են և ներքուստ, և արտաքնապես։ Նրանք ոչ միայն հետևում են իրենց արտաքին տեսքին, այլ նաև ներքին ձգողությանը։

Այծեղջյուր

Այծեղջյուրի գաղտնի զենքը նրա գաղտնապահությունն է։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կա նրա մտքին, սակայն բոլորին դա հետաքրքիր է։ Այծեղջյուրը կարողանում է հետքրքրություն առաջացնել իր բնատուր սառնությամբ։ Թվում է, թե նա բոլորից լավ գիտի այն, ինչը ոչ ոքի հասանելի չէ։

Ջրհոս

Ջրհոսների հանճարեղության մասին շատերին է հայտնի։ Նա անգերազանցելի տաղանդ է։ Միայն թե՝ հաճախ Ջրհոսն ինքն է ոչնչացնում իր բնատուր զենքը։ Ամենի մեղավորը ծուլությունն է։ Ջրհոսի բոլոր մտքերն ու երևակայությունը երբեմն մնում են միայն նրա գլխում, որովհետև նա ձանձրանում է պրոյեկտներն իրականացնել։

Ձկներ

Ձկների զենքը նրանց ուժն է։ Զարմացա՞ծ եք։ Այո, Ձկները շատ զգայուն են, սակայն հսկա ներուժ ունեն։ Ձկները բավական հավակնոտ են և իրենց թուլամորթությանը հակառակ  համառորեն  գնում  են դեպի իրենց նպատակը։ Ձկները լալիս են, սակայն չեն հանձնվում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА