o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆինանսական առումով գերազանց ամիս է սպասվում.Հունիս ամսվա աստղագուշակ

26.05.2019 21:39 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ֆինանսական առումով գերազանց ամիս է սպասվում.Հունիս ամսվա աստղագուշակ

Խոյ

 

Խոյերին անձնական կյանքում մեծ հաջողություններ են սպասվում։ Միայնակ Խոյերը կհանդիպեն իրենց 2-րդ կեսին, իսկ ամուսնացած Խոյերի կյանքում կկատարվի այն, ինչին նրանք երկար են սպասել։ Սպասվում է նաև շատ հաճելի հանգիստ, ֆինանսական դրությունը ևս շատ հաջող կլինի։

Այսօր ռիսկի դիմել չարժե. Օրվա աստղագուշակ

 

Ցուլ

 

Ֆինանսական առումով գերազանց ամիս է սպասվում։ Դուք կկարողանանք բավական գումար տնտեսել, ամառային հանգիստը գերազանց անցկացնելու համար։

 

Երկվորյակ

 

Երկվորյակների համար ողջ հունիսը, ինչպես և ամռան մնացած ամիսները աշխատանքային աննախադեպ հաջողությունների շրջան է։ Աստղերը խորհուրդ են տալիս հունիս ամսին զերծ մնալ ծովային ճամփորդություններից։

 

Խեցգետին

 

Կատարյալ ներդաշնակ ամիս է, ոչինչ ու ոչ ոք չի կարողանա ձեզ համբերությունից հանել, բոլոր ծրագրված նպատակները անխափան կիրականան։

 

Առյուծ

 

Իրադարձություններով լի ամիս է սպասվում։ Ամսվա սկիզբը մի փորք նյարդային կացնցնի, բայց ամսվա 2-րդ կեսը պարզապես հիանալի է լինելու։

 

Կույս

 

Բոլոր Կույսների համար փոփոխությունների, այն  էլ մեծ փոփոխությունների շրջան է։ Պատրաստվեք դրան։

 

Կշեռք

 

Ընտանիքն ու տունը ձեզ համար թող առաջին տեղում լինեն։ Անձնականում մեծ փոփոխություններ են սպասվում։ Ֆինանսական դրությունը հնարավոր է մի փոքր դժվար լինի, բայց դա շատ արագ կկարգավորվի։

 

Կարիճ

 

Աստղերը ձեր կողմից են։ Ինչ պլանավորել եք, անխափան կիրականանա։ Անձնականում են սպասվում որոշ դժվարություններ, բայց դրանք կհարթվեն, եթե խելամիտ լինեք։

 

Աղեղնավոր

 

Այս ամիս ձեր տաղանդներից մեկը շատ բարձր կլինի։ Խոսքը մարդկանց ճանաչելու ձեր ունակության մասին է։ Դուք կարճ ժամանակում կպատռեք կեղծավորի դիմակը։

 

Այծեղջյուր

 

Եթե չեք ուզում առողջական խնդիրներ ունենալ, ապա հենց հիմա սկսեք զբաղվել ձեզանով։ Միայն այդ դեպքում դուք ոչ մի խնդիր չեք ունենա։

 

Ջրհոս

 

Սիրային հարցերում դրական տեղաշարժեր են սպասվում։ Սիրելիի կողմից անակնկալները կուրախացնեն ձեզ ողջ ամսվա ընթացքում։

 

Ձկներ

 

Ընտանեկան հարցերում ամեն ինչ իդեալական է, ինչը չես ասի ֆինանսական հարցերի մասին, դժվարություններ կլինեն, բայց դրանց մեղավորը դուք եք՝ անմտածված ծախսերով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА