o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում, կովկասցին ծեծել և թալանել է Պակիստանի նախկին պաշտպանության նախարարի եղբորորդուն

26.05.2019 22:40 ՔՐԵԱԿԱՆ
Մոսկվայում, կովկասցին ծեծել և թալանել է Պակիստանի նախկին պաշտպանության նախարարի եղբորորդուն

Մոսկվայում ոստիկանությունը փնտրում է օտարերկրացու վրա հարձակում գործած կովկասցուն, որը նաև խլել է նրա մոտից 300 դոլար գումար: Տուժողը պարզվել է Պակիստանի նախկին պաշտպանության նախարար Հավաջ Ասիֆի եղբորորդին էր:

Հարբած վիճակում, կինը ծեծել է տղային, հասցնելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին առնվազն 10 հարված

28-ամյա Նավիդ Սիկանդերը թարգմանչի միջոցով իրավապահ մարմիններին հայտնել է, որ անհայտ անձը մի քանի անգամ հարվածել է իրեն գլխին և դեմքին, խլել է տարադրամը և անհետացել:

Նախկին նախարարի եղբորորդին նկարագրել է հարձակվողի արտաքինը. մոտ 170 սանտիմետր հասակով, կովկասցու արտաքինով տղամարդը  կլիներ մոտ 30-35 տարեկան:

Նավիդը քթի կոտրվածքով և ուղեղի ցնցման կասկածով հոսպիտալացվել է: Նրա վրա հարձակվողը դեռ փնտրվում է:

Նրա երկրորդ հորեղբայրը, «Պակիստանի բարեկամություն» ռուսական կազմակերպության նախագահն է: Նավիդը պատմել է, որ ուշադրություն է դարձրել անծանոթ մի տղամարդու, որը «լարված էր պահում իրեն»: Նա նկատել է Նավիդի ուշադիր հայացքը իր վրա, և դա դուրչի եկել չարագործին՝ սկսել է ագրեսիվ պահվածք ցուցոբերել, որից հետո սկսել է ծեծել օտարերկրացուն և վերցրել 300 դոլար գումարը:

Ոստիկանությանը տղան հայտնել է, որ վստահ է, որ հարձակվողը եղել է չեչեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА