o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիմորդները պայքարելու են 339 անվճար և 2860 վճարովի տեղերի համար. ԵՊՀ պատասխանատու քարտուղար

26.05.2019 13:31 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դիմորդները պայքարելու են 339 անվճար և 2860 վճարովի տեղերի համար. ԵՊՀ պատասխանատու քարտուղար

Մայիսի 6-ից հանրապետությունում մեկնարկել է դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Ըստ նրա՝ գործերի ընդունման առաջին փուլը կշարունակվի մինչև հունիսի 1-ը ներառյալ:

Facebook-ն օգտվել է կողմնակի ընկերությունների ծառայություններից՝ իր օգտատերերի ձայնային հաղորդագրությունները վերծանելու համար. Bloomberg

Ա. Սարգսյանի խոսքով` 53 կրթական ծրագրերի գծով այսօրվա դրությամբ ԵՊՀ դիմել է ավելի քան 2300 դիմորդ:

«Այս տարի դիմորդները պայքարելու են 339 անվճար և 2860 վճարովի տեղերի համար։ Կարելի է ասել, գրեթե չեն փոխվել կրթական ծրագրերում նախատեսված տեղերի թիվը: Պետք է ասեմ, որ առաջին օրվանից սկսած մեծ հոսք է նկատվում․ պատճառը, հավանաբար,  հետաքրքրությունն է մայր բուհի նկատմամբ, ինչի համար շատ ուրախ ենք»։

Ա. Սարգսյանի փոխանցմամբ՝  ինչպես նախորդ, այս տարի ևս բնագիտական և ֆիզմաթ որոշ կրթական ծրագրերի ուղղությամբ դիմորդների թիվը սակավ է. «Ըստ դիմորդների քանակի առաջատար դիրքերում են ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, լրագրություն և սերվիս կրթական ծրագրերը: Սակավ քանակությամբ դիմում-հայտ է լրացվել մեխանիկա, երկրաբանություն, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա և միջուկային ռեակտորների ֆիզիկա կրթական ծրագրերով։  Յուրաքանչյուրում մեկ կամ երկու դիմորդ»:

Երկար նստելը վնաս է կազմվածքի համար. իսրայելցի գիտնականներ

Զրուցակիցը նշեց, որ այս տարի կրթական ծրագրերում որոշ փոփոխություններ են եղել։

«Բացվել են երեք նոր կրթական ծրագրեր՝ կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն, հնագիտություն և ազգագրություն, կրոնագիտություն։ Փոփոխություններ կան նաև Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում․ այսուհետ առաջին կուրս ընդունվածները կուսումնասիրեն միանգամից երկու օտար լեզու»։

Ա. Սարգսյանը նկատեց, որ դիմորդների զգալի մասը ներկայանում է, այսպես ասած, կողմնորոշված՝ սեփական մասնագիտության ընտրության հարցում. «Հարակից մասնագիտությունների ընտրության և հայտագրման ընթացակարգի հարցերով, անշուշտ, նրանք դիմում են մեր խորհրդատուների օգնությանը»:

30 վետերաններ առողջարանային անվճար բուժում կստանան

Նշենք, որ գործերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին և կշարունակվի մինչև հուլիսի 2-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել մինչև հուլիսի 31-ը բանակից զորացրվողները, այս տարվա քոլեջի և ուսումնարանների շրջանավարտները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:

Սիգարետների մնացորդների թունավոր նյութերն սպառնալիք են բնապահպանության համար. WSJ

 Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА