o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես իմ տարիքը չեմ զգում. ես վայելում եմ կյանքը». 100-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

26.05.2019 19:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ես իմ տարիքը չեմ զգում. ես վայելում եմ կյանքը». 100-ամյա կինը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

Նոր Զելանդիայի Մոսգիլ քաղաքի (Օտագոյի շրջան) բնակչուհին իր երկարակեցության գաղտնիքը համարել է լիարժեք քունը եւ առողջ սնունդը: Նրա խոսքը մեջբերել է Otago Daily Times տեղական թերթը։ Մայիսի 22-ին, Մյուրիել Բարբարան նշել է իր 100-ամյակը:

«Մարդը պարտավոր է կյանքը շարունակել, իսկ դուք կանգնեցնում եք կյանքը». Տեսանյութ

«Ես իմ տարիքը չեմ զգում: Ես վայելում եմ կյանքը,-պատմել է նա:-Ինձ դուր է գալիս ժամանակն անցկացնել երեխաների հետ, մենք իրար լավ ենք հասկանում»: Երկարակյացը հիշում է, թե ինչպես 73 տարի առաջ ամուսնացավ Էնթոնի Բարբարայի հետ, եւ ամուսնությունից 18 տարի անց ամուսինը զոհվեց: Այրին բոլոր հնարավորություններն օգտագործել է փող վաստակելու համար:

Բարբարան շատ անգամ է փոխել աշխատանքը. նա թխվածքներ ու տորթեր է պատրաստել, ձեռագործի պատվերներ էր ընդունում: Հիշելով պատանեկության տարիները հայրենի քաղաքում՝ կինը նշել է, որ ակտիվ կենսակերպ էր վարում: Նա հաճախել է պարի եւ զբաղվել սպորտի տարբեր ձեւերով, այդ թվում՝ հոկեյ է խաղացել եւ սահել շմուշկներով: Բարբարան, որն ունի չորս երեխա, 12 թոռ, 21 ծոռ եւ հինգ ծոռնորդի, վստահէ, որ այդ մեծ տարիքին հասել է առողջ քնի եւ հավասարակշռված սննդի շնորհիվ:

Անվանակոչիկը խոստովանել է, որ չի սիրում գտնվել ուշադրության կենտրում եւ ուրախությամբ «կթաքնվեր թփերի մեջ»: Հոբելյանի գլխավոր տոնակատարությունը նշանակված է մայիսի 25-ին: Սեղանի շուրջ կհավաքվեն Բարբարայի հարազատներն ու մերձավորները. ծննդյան օրը հարյուրից ավելի մարդու են հրավիրել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА