o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ

26.05.2019 12:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

​​​​​​​«Դատարկ արտաքին գեղեցկությամբ չի փրկվի ոչինչ». հայ մոդելը մասնակցում է միջազգային մրցույթի

«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է Հանրապետության նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։

Հանրապետության նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА