ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի աջակիցների հնչեցրած սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

26.05.2019 12:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Փաշինյանի աջակիցների հնչեցրած սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Այս մասին NEWS-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվակական ծառայությունից։

Նոր Գեղիում երեխաները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով խաղահրապարակը չվերածել ավտոտնակների

Ոստիկանությունից նաեւ հայտնում են, որ կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստների կազմակերպած հանրահավաքը՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ  ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ավարտվեց  Արցախի Հանրապետության նախագահի հասցեին հնչեցված սպառնալիքով։

Հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը բռնության կոչերով հանդես եկավ և հայտարարեց, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»,  եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА