o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոռացեք որևէ դրական բան, քանի դեռ թշնամանքն է հասարակական կյանքի և մարդկային շփումների երկաթյա կանոնը...

26.05.2019 10:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մոռացեք որևէ դրական բան, քանի դեռ թշնամանքն է հասարակական կյանքի և մարդկային շփումների երկաթյա կանոնը...

Եթե անգամ գործող դատական համակարգը մեր երկրում ներդրումներ ապահովելուն խոչնդոտող պատճառների շարքում է, ապա հաստատ ոչ առաջին պատճառն է:
Կան շատ ավելի խոր ու ազդեցիկ գործոններ:
Ո՞վ է ասել, որ ներդնելու ցանկություն ունեցողը նախապես չի հետաքրքրվում նաև սոցիալական միջավայրի վիճակով:
Մեկը ես, մեկ լումա անգամ չեմ ներդնի մի երկրում, որտեղ, բացի այն, որ իշխանության քաղաքական այլախոհներին սպառնում է ասվալտներին փռվելու և պատերին ծեփռտվելու անխուսափելի հեռանկարը, այն, որ դատավորները բացահայտ և ուղղակի սպառնալիք են ստանում Հանրապետության հրապարակի կենտրոնից, դեռ մի բան էլ խոր թշնամանք և ատելություն կա հասարակության անդամների միջև։ Մարդը մարդու համար դարձել է գայլ...
Երբեք մարդը մարդուն այսքան չի ատել մեր երկրում, իշխանության և ընդդիմության երկրպագուներն այսքան ոխերիմ չեն եղել:
Ավելորդ եմ համարում ասել, թե ով է այս ամենի գլխավոր մեղավորը...
Մոռացեք որևէ դրական բան, քանի դեռ թշնամանքն է հասարակական կյանքի և մարդկային շփումների երկաթյա կանոնը...

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳԵՒՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА