o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բակո Սահակյանի գլուխը «քարերով ցխելու» մասին հայտարարությունը պատահական չէր

26.05.2019 09:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բակո Սահակյանի գլուխը «քարերով ցխելու» մասին հայտարարությունը պատահական չէր

Կան խոսակցություններ, որ երեկվա Նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից եւ Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը «քարերով ցխելու» մասին, թեեւ իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից։ Այսինքն, որ քաղաքականապես սխալ է հարպարակավ նման՝ դիմազերծող հայտարարություններ անել, թեեւ բոլորն էլ հասկանում են, որ սույն «հերոսը» պարզապես արտահայտեց այն, ինչը նույն շրջանակների գաղափարախոսության բաղադրիչներից է: Ուստիեւ, «Իմ քայլը» որոշեց պաշտոնապես հրաժարվել հավաքի կազմակերպիչներից:

Գալուստ Գյուլբենկյանի մասին բեսթսելերն ընթերցողի սեղանին է

Սակայն մեր մեկ այլ աղբյուր նաեւ նման տեղեկություն փոխանցեց. նիկոլականների հանրահավաքում նման թշնամական մտքեր հնչեցնելն ամենեւին էլ պատահական չէր: Արցախյան իշխանությունների հանդեպ թշնամանքի հետեւողականորեն սրումը, ըստ աղբյուրի, հայտնի արեւմտյան խամաճիկների քաղաքական հաշվարկների բաղկացուցիչն է: Կհաջողվի՞ Արցախում իշխանափոխության հասնել ու այնտեղ էլ տեղավորել սեփական դրածոներին, շատ լավ: Չի՞ հաջողվի, առնվազն անկայուն իրավիճակ Արցախում կհաջողվի ստեղծել: Նաեւ, որ նման քայլերը, այն էլ՝ նիկոլականների հըանրավավաքում, ընկալվում է, որպես հենց Փաշինյանի դիրքորոշումը, այսինքն, դա շարուրնակելու է սրել տեղի իշխանական վերնախավի եւ Արցախի հարաբերությունները: Իսկ դրանից հետո՝ «Հող՝ խաղաղության դիմաց» հայտնի ծրագիրը դառնում է միայն տեխնիկայի խնդիր:

Միայն թե, ըստ աղբյուրի, այն, որ հանրահավաքին հաշված թվով մարդիկ եին եկել, այն էլ՝ քիչ բացառությամբ սեփական կադրերը, վերնախավում նոր մտահոգություններ են առաջացրել: Կա նաեւ լուր, որ այդ հանրահավաքին կարող էր այցելել նաեւ Փաշինյանը, սակայն մասնակիցների նման չնքին քանակի պայմաններում դա կդառնար ուղղակիորեն նրա խայտառակությունը, այն էլ՝ դատարանենրի հայտնի օպերացիայից հետո: Ուստիեւ, զերծ է մնացել: Բայց նաեւ գիտակցել են, որ վերջին ժամանակների հերթական խառնակչության արդյունքում՝ Նիկոլի վարկանիշը մտել է վերջնական ոչնչացման փուլ, այսինքն, որ նման կոչերը ժողովրդի մոտ միայն բացասական տրամադրություններ են առաջացնում: Սակայն սա նաեւ ազդակ է դարձել, որ պետք է բոլոր քայլերն արագացնել, հգաշվի առնելով, որ Փաշինյանը մոտ ժամանակներս երբեմնի մեծ ժողովրդականության փոխարեն կարող է հայտնվել նույն կարգի ժողովրդական ատելության առաջ՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА