o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ)

25.05.2019 23:45 ՍՊՈՐՏ
Կասիլյասն արտասվել է, երբ թիմակիցը գոլն իրեն է նվիրել (տեսանյութ)

Այսօր կայացել է Պորտուգալիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ` «Սպորտինգ»-«Պորտու» հանդիպումը։

Գավաթը նվաճել է «Սպորտինգը»՝ հաղթելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (2-2, 11-մետրանոցներ՝ 5-4)։

Մխիթարյան Adidas-ը գովազդում է հայերենով.«Այս մարզակոշիկներով դու պետք է վախ ներշնչես». (տեսանյութ)

Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացել է «Պորտուի» հարձակվող Տիկինյո Սոարեսը։ Բրազիլացի ֆուտբոլիստն իր գոլը նվիրել է թիմակից Իկեր Կասիլյասին՝ ցուցադրելով վերջինիս մարզաշապիկը։ Թիմակցի գեղեցիկ քայլից հետո Կասիլյասը չի կարողացել զսպել արցունքները։

Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասն մայիսի 1-ին մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել։ Դարպասապահին անմիջապես հոսպիտալացրել էին և կատարել սրտի ստենտավորում։ Նախնական լուրերի համաձայն՝ Կասիլյասը չի կարողանա շարունակել պրոֆեսիոնալ կարիերան։

Այսօր 38-ամյա իսպանացին բժիշկների թույլտվությամբ է մարզադաշտից  հետևել իր թիմի խաղին։

Տեսանյութն այստեղ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА