o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ դպրոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.05.2019 23:30 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ձախ Հարութը Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ դպրոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, մայիսի 24-ին Վերջին զանգի առիթով այցելեց իր հարազատ Նոր Արեշի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց (նախկինում` Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոց)։ Ձախ Հարութը հանդիպեց դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ, ինչպես նաև շնորհավորեց երեխաներին՝ Վերջին զանգի կապակցությամբ: 
Անակնկալ այցը մեծ ուրախություն պարգևեց թե՛ ղեկավար կազմին, և թե՛ շրջանավարտներին: Այցը հուզեց նաև Ձախ Հարութին, ով խոստովանեց, որ այն ամենին, ինչին հասել է, պարտական է նաև իր հարազատ դպրոցին, և չի մոռանա այդ ամենը: Նա նշեց, որ դպրոցական տարիները մեծ սիրով է վերհիշում: 
Ձախ Հարութը նաև ուսուցիչների համար կիթառով կատարեց սիրված «Էլ չենք լինի 20 տարեկան» երգը՝ հուզելով ներկաներին: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: 

«Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար (Տեսանյութ)

Մանրամասները տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА