o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձագետները նշել են՝ որոնք են ամենաթանկ և ամենամատչելի հյուրանոցներով եվրոպական երկրները

26.05.2019 13:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փորձագետները նշել են՝ որոնք են ամենաթանկ և ամենամատչելի հյուրանոցներով եվրոպական երկրները

Փորձագետները վերլուծել են Եվրոպայի հյուրանոցներում բնակության արժեքը և պարզել, որ ամենից մատչելի կլինի գիշերակացը Բալկաններում, իսկ Մոնակոյում կամ Հյուսիսային Եվրոպայում մեկ գիշերակացի համար զբոսաշրջիկները ստիպված են զգալի գումար վճարել:

«ՊՍԺ»-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՄԲԱՊԵԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՎՃԱՐՎՈՂ ԽԱՂԱՑՈՂԸ

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, վարկանշային աղյուսակը կազմելու համար ոլորտի փորձագետները հաշվարկել են չորսաստղանի հյուրանոցներում մեկ գիշերակացի միջին արժեքը: Հաշվի են առնվել նաև նույն կարգի հյուրանոցների գները այլ վայրերում, ոչ միայն մայրաքաղաքներում:

Երկրների ցանկում, որտեղ գիշերակացի համար պետք է վճարել ոչ ավելի քան 25 000 դրամ, հայտնվել են Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան: Համեմատաբար ոչ թանկարժեք սենյակներ առաջարկվում են Մոլդովայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումիանիայում և Բուլղարիայում:

Ամենաբարձր գնային ցուցանիշներով երկրների ցանկում առաջին տեղը զբաղեցրել է Մոնակոյի իշխանությունը, որտեղ չորս աստղանի հյուրանոցում մեկ գիշերակացի միջին արժեքն է 170 000 դրամ:

Իսլանդիայի հյուրանոցներում մեկ գիշերակացն արժե միջինում 80 000 դրամ: Այս ցանկում երրորդ տեղում է հայտնվել Լիխտեյնշտեյնը՝ 74 000 դրամով:

Բավականին բարձր հյուրանոցային գներ ունեցող երկրների թվում են Դանիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան և Իռլանդիան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА