o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քավորը ավտոմեքենայից վերցրել է դանակը եւ հարվածներ հասցրել սանիկի մարմնի տարբեր մասերին

26.05.2019 17:55 ՔՐԵԱԿԱՆ
Քավորը ավտոմեքենայից վերցրել է դանակը եւ հարվածներ հասցրել սանիկի մարմնի տարբեր մասերին

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երեւանի բնակիչը մեղադրվում է իր իսկ սանիկին դանակահարելու եւ ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։

Նախնական քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2019թ․ մարտի 24-ին. տղամարդն իրեն պատկանող ավտոմեքենայով սանիկի՝ Լ.Եղիազարյանի հետ ուղեւորվել է՝ Հրազդանի կիրճով Հալաբյան փողոցի ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանությունը առաջացել պարտքը չմարելու հարցի շուրջ։ Սանիկը պարզվում է քավորի երաշխավորությամբ այլ անձից վերցրել է 20,000 ԱՄՆ դոլար պարտք, որը ժամանակին չի մարել։ Ձգձգելու հարցի շուրջ վիճաբանության ընթացքում՝ քավորը ավտոմեքենայից վերցրել է դանակը եւ հարվածներ հասցրել սանիկի մարմնի տարբեր մասերին։

Հարբած վիճակում, կինը ծեծել է տղային, հասցնելով նրա գլխին և մարմնի տարբեր մասերին առնվազն 10 հարված

Քավորին մեղադրանք է առաջադրվել ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА