ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենստանի նախագահը կպայքարի թիթեռների դեմ

25.05.2019 21:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքմենստանի նախագահը կպայքարի թիթեռների դեմ

Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ Աշխաբադում թիթեռների ու այլ միջատների տարածման դեմ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Բրազիլիայի նախագահը ցանկանում է իր որդուն ԱՄՆ-ում դեսպան նշանակել

Աշխաբադի քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ, Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը հայտարարել է, որ անձրեւներից հետո քաղաքում չափից դուրս շատ թիթեռներ ու այլ միջատներ են հայտնվել, եւ իշխանությունները չեն պայքարում դրա դեմ, մինչդեռ տեղական իշխանությունների պարտականությունն է ապահովել էկոլոգիական մաքրությունը եւ բնակիչների համար հարմարավետ էկոլոգիական պայմանների ապահովումը։

Սպասվում է, որ առաջիկայում հակաթիթեռային ու հակամիջատային մասշտաբային սանիտարական միջոցառումներ կանցկացվեն։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА