ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ի նախկին զինվորականները կոչ են արել Թրամփին պատերազմ չծավալել Իրանի դեմ

26.05.2019 10:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի նախկին զինվորականները կոչ են արել Թրամփին պատերազմ չծավալել Իրանի դեմ

Ավելի քան 70 նախկին ամերիկյան բարձրաստիճան զինծառայողներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին`  կոչ անելով խուսափել ԱՄՆ-ի Իրանի դեմ պատերազմից` երկու երկրների միջև լարվածության կտրուկ աճի ֆոնին:

Օգոստոսին Սոչիում կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի գագաթնաժողովը

«Որպես նախագահ և գլխավոր հրամանատար, դուք մեծ իշխանություն ունեք, որը թույլ է տալիս անհապաղ նվազեցնել տարածաշրջանում մտահոգություն առաջացնող լարվածության մակարդակը», - ասվում է նամակում, որը տպագրվել է War on the Rocks հրատարակչության մեջ:
«Իրանի հետ պատերազմը, դիտավորությամբ կամ թե պատահականության հետևանքով՝ մեծ մասշտաբների անդրադարձ կունենա  արդեն ապակայունացած Մերձավոր Արևելքի համար  և ԱՄՆ-ին կներքաշեն չափազանց բարձր ֆինանսական, աշխարհաքաղաքական և հումանիտար արժողությամբ զինված կոնֆլիկտի մեջ», - ընդգծել են նամակում:
Նախկին զինվորականները կոչ են արել ԱՄՆ նախագահին միջոցներ ձեռնարկել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացման ուղղությամբ: Նամակում ընդգծվում է, որ երկու կողմերի ձեռնարկած միջոցները «ծայրահեղ մտահոգության» առարկա են հանդիսանում, և ԱՄՆ-ի շահերի պաշտպանման համար, նախկին զինվորականները կոչ են անում Թրամփին ցուցաբերել դիվանագիտություն:
«Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությունը և մեր բարեկամների և դաշնակիցների անվտանգությունը ավելի շատ պետական հասունություն, իմաստություն և ագրեսիվ դիվանագիտություն է պահանջում, քան  ավելորդ զինված հակամարտությունը»,- նշել են նրանք:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА