ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձագետները պատմել են, թե ինչով են վտանգավոր գինովցած վիճակում համբույրները

26.05.2019 10:22 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փորձագետները պատմել են, թե ինչով են վտանգավոր գինովցած վիճակում համբույրները

Երեկո, գինով լի գավաթներ, զգայական մթնոլորտ, մոտ շնչառություն: Կանգ առե՛ք: Life-ը պարզել է, թե ինչպիսիք են անծանոթների և անծանոթուհիների հետ գինովցած վիճակում պատահական շփումների հետևանքները:


Քլամիդիա տոնզիլիտ

5 մթերք, որոնք հատկապես վտանգավոր են կանանց համար

Քլամիդիայով հնարավոր է վարակվել նաև բերանի միջոցով, քանի որ այն օրգանիզմի ամենաախտոտված մասերից մեկն է:

«Օրգանիզմում ցրված բոլոր մանրէները կենտրոնացած են բերանի խոռոչում և ժամանակավորապես գտնվում են հանգստի վիճակում: Եթե օրգանիզմը թուլացած է, ապա վարակի առումով կարևոր չէ, թե հարբած եք, թե ոչ: Ալկոհոլը ոչինչ չի ախտահանում», - զգուշացնում է մասնավոր կլինիկայի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Օսիպովը:


Սիֆիլիս

Ինկուբացիոն շրջանը տևում է մեկ ամիս, այսինքն, անմիջապես հնարավոր չէ հասկանալ, որ վարակվել եք:

Առաջին ախտանիշը բերանի խոռոչում փոքրիկ խոցերն են: Այնուհետև սկսում են աճել ծնոտատակի լիմֆատիկ հանգույցները: Սիֆիլսը ախտահարում է նյարդային համակարգը, ոսկրերը, ներքին օրգանները և ուղեղը: Սիֆիլիսի հիմնական հետևանքներն են՝ կաթվածահարությունը, դեմենցիան, թմրությունը:
 
Հերպես

Եթե դուք նկատում եք խոնավ փոսիկ ձեր գործընկերոջ դեմքին՝ մի համբուրվեք նրա հետ ոչ մի դեպքում:

Հերպեսի վիրուսը քնած վիճակում է գտնվում գրեթե յուրաքանչյուր մարդու օրգանիզմում: Բայց եթե նա հարձակվի՝ զգուշացեք: Վիրուսը ախտահարում է իմունային համակարգը` դա հարված է ընդհանուր առողջությանը:

Ստաֆիլոկոկ և ստրեպտոկոկ

Այս հիվանդություններին հակված են աֆրիկյան երկրներից եկվորները:

Եթե դուք խմել և համբուրվելու ուժգին ցանկություն ունեք՝ դոկտոր Օսիպովը խորհուրդ է տալիս ընտրել սկանդինավյան զուգընկերոջ` նրանք պատմականորեն ձևավորված ուժեղ իմունիտետ ունեն: Այնուամենայնիվ, պետք է հիշել՝ համբուրվելիս տեղի է ունենում սեփական միկրոֆլորայի բախում օտարածինի հետ: Օրգանիզմի համար դա միշտ սթրես է:

Փորձագետները համարում են, որ գինովցած համբուրվելու վառ տպավորությունները կարող են նույնիսկ հանգեցնել ալկոհոլային կախվածության:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА