o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սուդանի ընդդիմությունը մայիսի 28-29-ին համընդհանուր գործադուլի կոչ է արել

25.05.2019 16:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սուդանի ընդդիմությունը մայիսի 28-29-ին համընդհանուր գործադուլի կոչ է արել

«Ուժեր հանուն ազատության և փոփոխությունների» ընդդիմադիր դաշինքը կոչ է արել մայիսի 28-29-ին համընդհանուր գործադուլ անել, ասվում է տարածված հայտարարությունում:

Փաստաթղթի համաձայն՝ դաշինքը կոչ է արել «գործադուլ սկսել երեքշաբթի մասնավոր և պետական կազմակերպություններում ու ընկերություններում..., շարունակել քաղաքական գործադուլը երկու օրվա ընթացքում և դուրս գալ հրապարակներ՝ նստացույցի մայրաքաղաքում և շրջաններում»։

Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին

Սուդանում զինվորական հեղաշրջումը տեղի է ունեցել ապրիլի 11-ին քառամսյա ժողովրդական ընդվզումների ֆոնին։

Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ բանտարկվել։ Իշխանությունն իր ձեռքն է վերցրել անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է, որ մտադիր է երկու տարվա ընթացքում ղեկավարությունը հանձնել ընտրված իշխանություններին։ Բայց ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում։ Ընդվզողները պահանջում են անհապաղ ձևավորել քաղաքացիական կառավարող մարմին և իշխանական բոլոր լիազորությունների հանձնում այդ մարմնին։

Ընդդիմության և ռազմական խորհրդի բանակցությունների ընթացքում մայիսի 15-ին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն եռամյա անցումային շրջանի մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА