o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դպրոցի բակում ծեծել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ

25.05.2019 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Դպրոցի բակում ծեծել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Կոշ գյուղի բնակչին մեղադրանք է առաջադրվել կնոջը ծեծելու համար։ Ընդ որում՝ տղամարդը չի խորշել կնոջ նկատմամբ բռնանալ անգամ դպրոցի բակում։

Երևան-Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորները բռնություն են գործադրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ` պատճառելով վնասվածքներ

Նախնական քննության տվյալներով՝ տղամարդը տանը ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանելով իր կնոջ՝ Հայկուհի Սիմոնյանի հետ, ոտքով դիտավորությամբ հարվածել է նրա ձախ ձեռքին՝ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։ Բացի այդ, 2019թ․-ի հունվարի 28-ին, տեղեկանալով, որ Հայկուհի Սիմոնյանը նախորդ օրվա վիճաբանության պատճառով որդուն դպրոցից վերցնելով նպատակ ունի հեռանալու՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի դպրոցի բակում ծեծել է կնոջը՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգպքի 113-րդ եւ 118-րդ հոդվածների հատկանիշներով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА