o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրոնական սկանդալ. Nike-ի սպորտային կոշիկները վիրավորել են մուսուլմանների զգացմունքները

25.05.2019 13:55 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կրոնական սկանդալ. Nike-ի սպորտային կոշիկները վիրավորել են մուսուլմանների զգացմունքները

Համացանցում նոր կրոնական սկանդալ է հասունանում. Nike ապրանքանիշի Air Max սպորտային կոշիկները վիրավորել են մուսուլմաններին, հայտնում է Footwear News-ը։

«Ամառային ճամբարների վեթթինգ վաղուց է պետք սկսել». Ալ. Ամարյան (Տեսանյութ)

Change.org հանրագրերի հայտնի կայքում Սայկա Նորին անունով օգտատերը ստորագրություններ է հավաքում՝ սպորտային հագուստ արտադրողներին կոչ անելով դադարեցնել սպորտային կոշիկների թողարկումն ու վաճառքը համաշխարհային շուկայում, քանի որ դրանց դիզայնը վիրավորել է մուսուլմաններին։

Կինը պնդում է, որ լոգոտիպում, որը պատկերված է կոշկատակին,  ծածկագրված է Ալլահի անունը արաբերենով։ Նրա կարծիքվ՝ անթույլատրելի է այդ բառը գրել կոշիկի վրա, առավել եւս այն հատվածում, որը շփվում է գետնի հետ։

Ապրանքանիշը համագործակցել է Alyx-ի դիզայների հետ։ Ի դեպ, սա առաջին սկանդալը չէ։ 2018թ.-ին նրանք դիմակ-բալակլավ էին թողարկել, ինչից հետո Twitter-ի օգտատերերն ապրանքանիշին մեղադրել էին լոնդոնյան քրեական մշակույթը պրոպագանդելու եւ դաժանության միջոցով գումար աշխատելու փորձի մեջ, ինչը բավակաբ երկար ժամանակ քաղաքի սուր խնդիրներից մեկն է եղել։

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА