o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օգնենք Հայկ Մարտիրոսյանին ստանալ իր հասանելիք մանաթները, Հայկ Մամիջանյան

25.05.2019 13:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Օգնենք Հայկ Մարտիրոսյանին ստանալ իր հասանելիք մանաթները, Հայկ Մամիջանյան

ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԱՄՆ-ն վերանայում է քաղաքացիություն ստանալու կարգը

– Պատկերացնու՞մ եք, թե ինչքան փող է տարեկան ծախսում Ադրբեջանը հակահայկական քարոզչության վրա։ Իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչքան գումար պատրաստ կլիներ վճարել Ադրբեջանը, որպեսզի այդ քարոզչությունը կազմակերպվեր Հանրային հեռուստաալիքի եթերում։
Ուստի այս գրառումս խնդրում եմ թարգմանել ադրբեջաներեն ու ուղարկել հասցեատիրոջը.
«Հատկացնել հաստիքացուցակով սահմանված չափով գումար Հայկ Մարտիրոսյանին՝ հակահայկական քարոզչության, Արցախի իշխանությունների լեգիտիմության եւ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության ճանաչման խարխլման համար կատարված գործողությունների համար։ Հաշվի առնելով նախաձեռնողականությունը՝ վճարել նաեւ հավելավճար՝ հոնորարի 50%-ի չափով»:
Օգնենք Հայկ Մարտիրոսյանին ստանալ իր հասանելիք գումարը։

Երեկ Հանրայինի եթերում Արմեն Դուլյանի հաղորդման շրջանակներում Հայկ Մարտիրոսյանը համարձակվել է անել հետեւյալ արտահայտությունը. «…Արցախի ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ նախագահները…»

Հ.Գ. - Զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ եթե ՀՀ վարչապետը իրեն թույլ է տալիս փնտրել դավադիր պատերազմ հրահրողներ եւ հրադադարի ռեժիմը խախտողներ Արցախի իշխանությունների մեջ, ապա սա խիստ տրամաբանական զարգացում է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА