o C     22. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, որին կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը

25.05.2019 12:51 ԹԵՄԱ
Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, որին կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին արձակուրդ կտրամադրվի: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 20-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ: 

2. Դավիթ Անանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»,-ասված է որոշման տեքստում:

Զինված ուժերում միջադեպերի նվազում կա, բայց կան նաեւ թերություններ. Դավիթ Տոնոյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА