o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանին այդքան «ոգեւորած» 7.1 տոկոս ՀՆԱ-ի աճի տակ ընդամենը թղթաբանություն է

25.05.2019 11:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Փաշինյանին այդքան «ոգեւորած» 7.1 տոկոս ՀՆԱ-ի աճի տակ ընդամենը թղթաբանություն է

Ինչպես հայտնի է, պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին եռամսյակի համար ներկայացրել է ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եվ ահա այդ 7.1 տոկոսը լրջորեն ոգեւորել է վարչապետ Փաշինյանին, ով սկսել է այն համարել իր «տնտեսական հեղափոխության» հիմնավորումը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում է գրել ու ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Իհարկե, կարելի է հիշեցնել, որ անցած տարվա Առաջին եռամսյակին ունեցել ենք 9.6 տոկոս ՀՆԱ-ի աճ՝ հասկանալու համար, որ ներկայիս 7.1 տոկոսը ոչ մի «տնտեսական հեղափոխություն» էլ չէ: Սակայն խնդիրը դա չէ: Շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե այդ որտեղից այդ 7.1 տոկոսը, երբ անզեն աչքով էլ է բոլորի համար տեսանելի, որ նման աճի մասին վկայող որեւէ էական գործոն Հայաստանում տեսանելի չէ: Ասենք, նույնը նաեւ պաշտոնական տվյալներն են ցույց տալիս: Այսպես, եթե անցած տարվա 9.6 տոկոս ՀՆԱ-ի աճին զուգահեռ ունեինք արդյունաբերության 8.2 տոկոս աճ, ապա այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 2: Անցած տարի ունեինք գյուղատնտեսության, շինարարության,  առեւտրաշրջանառության, ծառայությունների համապատասխանաբար 2.2, 23.0 , 12.9 եւ 16.5 տոկոս աճ, այս տարի՝ -0.2, 10.8, 10.1, 17.3 տոկոս. նորից էականորեն պակաս, բացի ծառայություններից, թեեւ այստեղ վիճակագրական մանիպույլացիան դժվար չէ հիմնավորել: Անցած տարի ունեինք արտահանման եւ ներմուծման 34.4 եւ 39 տոկոս աճ, այս տարի՝ 8.6 եւ 3.1 տոկոս անկում: Այս միանգամայն անհամեմատելի թվերի պարագայում չէր կարող անցած տարվա 9.6 տոկոս աճի դիմաց, այս տարի ՀՆԱ-ն աճել 7.1 տոկոսով, բացառվում է:

Բայց կամեկ ցուցանիշ, որը եւս ներառվում է ՀՆԱ-ի հաշվարկներում. հարկերը: Այս ուղղությամբ, իհարկե, այս տարի իսկական թռիչքային ցուցանիշներ են ներկայացնում, անգամ՝ տարեկան պլանավորումն էականորեն գերազանցող: Եվ ահա հարկերի հետ կապված օրերս ՊԵԿ-ը հերթական անգամ հիշեցրեց. սկսած անցած տարվա չորրորդ եռամսյակից հանրությանը ներկայացվող հարկային ցուցանիշները հաշվարկվում են նոր մեթոդաբանությամբ: Այսինքն, մի շարք գործոններ անցած տարի այդ ցուցանիշներում չէր հաշվարկվում,եւ դա հստակ սահմանված էր կառավարության որոշմամբ: Իսկ ներ մեթոդոլոգիայով, թեեւ պետք էր նախ փոխել կառավարության որոշումը, սակայն դա միայն նախագծային փուլում է, բայց արդեն էականորեն բարձր ցուցանիշները ներկայցվում են դրան համապատասխան: Արդյունքում, ստանում ենք անցած եւ այս տարվա հարկերի արհեստականորեն ավելի մեծ տարբերություն, եւ հենց այդ գործոնն էլ պտտվում-պտտվում ու հաշվարկվում է նաեւ ՀՆԱ-ի մեջ: Եթե սրան էլ գումարենք շինարարության, ծառայուրթյունենրի եւ առեւտրի ոլորտների ոչ թե ֆիզիկական ծավալների, այլ իր հերթին հարկահավաքման ուղղությունից բխող եւ իրականում՝ միայն թղթի վրայի աճը, պատկերն ամբողջական կդառնա:

Քերոբ Սարգսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА