o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

25.05.2019 09:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան

Ջիոևայի հարուստ, թավշյա տեմբրի, հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի մասին գրել են երաժշտական աշխարի հեղինակավոր քննադատները: Ջիոևայի կատարումը, որն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը, բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:

Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան

Աշխարհահռչակ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, լսելով Ջիոևայի կատարումն, ասել է. «Նրա ձայնն այնքան շքեղ է, ասես թանկարժեք «Ռոլս-Ռոյս» լինի: Այն պետք է հնչի աշխարի լավագույն թատրոններում»:

Հունիսի 24-ին հայ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի ունկնդրելու այս յուրահատուկ ձայնով օպերային երգչուհուն՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան հանդես կգա Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի նաև երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը:

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

Ծրագրում կհնչեն դրամատիկ սոպրանոյի համար գրված հայտնի օպերային և օպերետային արիաներ, զուգերգեր:

Վերոնիկա Ջիոևան հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու համերգասրահներում: Համագործակցում է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Վլադիմիր Ֆեդոսեևը, Թեոդոր Կուրենտզիսը, Ինգո Մետցմախերը, Մարկո Կարմինատին և այլոք:

Զախարովան ռուսական եթերում խոսել է Հայաստանում ստացած տպավորությունների մասին (տեսանյութ)

Համերգին ընդառաջ կլինի բաց հանդիպում-քննարկում լրագրողների և երաժշտասերների հետ. մայիսի 27-ին, ժամը 15:00-ին, ՀԲԸՄ համերգասրահում (հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2):

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА