o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«168 ժամ». Զ. Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո, շտապ օգնություն են կանչել

25.05.2019 10:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«168 ժամ». Զ. Մնացականյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո, շտապ օգնություն են կանչել

«168 Ժամի» խիստ հավաստի տեղե­կություններով՝ անցյալ շաբաթ աշխա­տավայրում կտրուկ վատացել է ՀՀ ար­տաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված էր շտապ օգնություն կանչել: 

«168 ժամ». Իշխանությունների երկու «ճշմարտությունները»

Նախարարություն ժամանած բժիշկներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, պարզվում է՝ կտրուկ բարձրացել էր նախարարի ար­յան զարկերակային ճնշումը: 

ԱԳՆ մեր աղբյուրները պնդում են, որ մինչ այդ Զոհրաբ Մնացականյանն իր իսկ նախա­ձեռնությամբ բավականին ծանր հեռա­խոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ: 

Այլ մանրամասներ հեռախոսազրույցի բովան­դակության մասին այս պահին հայտնել չենք կարող, բայց ակնհայտ է, որ խո­սակցությունը նախարարի համար ցան­կալի ընթացք չի ունեցել»,-գրում է թերթը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА