ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ներդրում կատարել մի երկրում, որտեղ անցումային արդարադատություն է կիրառվում, մեղմ ասած, խնդրահարույց կլինի» (Տեսանյութ)

25.05.2019 00:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ներդրում կատարել մի երկրում, որտեղ անցումային արդարադատություն է կիրառվում, մեղմ ասած, խնդրահարույց կլինի» (Տեսանյութ)

Ազգային ժողովում կայացավ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ: Անդրադառնալով մի ամբողջ աշխատանքային օր անցկացված լսումներին՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆՆ նախ նշեց, որ քննարկումների առանցքը անցումային արդարադատությունն էր, դրա կիրառման նպատակահարմարությունը, արդյունավետությունը եւ իրավական հիմքերը. «Բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ ակնկալիքներս փորձագիտական շրջանակներից, եթե չասեմ, որ ավելին էին, ապա գոնե հստակություն պետք է հաղորդեին: Գաղափարը, իհարկե, նոր չէ: Դրա կիրարկման հնարավորության վերաբերյալ պարբերաբար թեզեր էին պտտվում: Սակայն փաստացի ունենք մի իրավիճակերբ ամբողջությամբ չունենալով անցումային արդարադատության գործիքկազմի վերաբերյալ հստակ պատեկարացում՝ գործադիրի ղեկավարի կողմից օրերս արդեն իսկ  հնչեց գործիքներից մեկի վեթթինգի կիրարկման հնարավորության մասին: Բնավ չնսեմացնելով հանրային լայն քննարկումների հիմքում ընկած ազնիվ մղումները, այնուամենայնիվ, գուցե տպավորություն ստեղծվի, որ այսօրվա քննարկումները կարող են դիտվել պսեւդո-թափանցիկություն ապահովելու փորձ՝ մի գործընթացի կամ գոնե մեխանիզմի  վրաորն արդեն իսկ  որոշված է»:

​​​​​​​«ՀՀ իշխանությունները գնում են ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմա՞ն»

Պատգամավորն ընդգծեց, որ բանախոսների ելույթներում կցանկանար տեսնել գոնե այն փաստարկված  երաշխիքները, որ  այս համակարգի ներդրումը  կծառայի իր նպատակին եւ մեր երկիրը կդասվի հաջողություն գրանցած երկրների շարքին. «Իսկ այն, որ բանախոսները եւս նշեցին, որ այս հարցով հաջողած երկրների քանակը չափազանց քիչ է, դա եւս փաստ էՉէ, որ մեր դեպքում չհաջողելը չափազանց թանկ հաճույք է: Ես ուզում եմ, որ մենք հենց սկզբից հստակ գիտակցենք, որ մենք պատրաստվում ենք անցնել ռուբիկոնը. Այսինքն ՝հետդարձի ճանապարհ չի լինելու, այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ էր այսօր այստեղ ուրվագծել այն ճանապարհային քարտեզը, որը կհասցնի նպատակակետին: Ես ուզում են, մենք գիտակցենք, որ  անցումային արդարադատությունը բացի նրանից, որ հսկայական ֆինանսական ռեսուրսներ է պահանջում հենց ինքն էլ, որոշակի փուլում կարող է դառնալ ֆինանսական և մարդկային կապիտալի արտահոսքի պատճառ»:

Վրաստանը ստեղծված իրավիճակից փորձում է դուրս գալ` նվազագույն վտանգներով (Տեսանյութ)

Շ. Իսայանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը տնտեսական հեղափոխության սուղ կարիք ունի. «Հանուն արդարության եկեք նշենք, որ ներդրում կատարել մի երկրում, որտեղ անցումային արդարադատություն է կիրառվում, մեղմ ասած խնդրահարույց կլինի: Ի դեպ, ամենայն հարգանքով բոլոր փորձագետների նկատմամբ, ըստ իս քաղաքակրթական շոկ է, երբ ՀՀ-ում մեկ տարի առաջ  սահմանված նշաձողը այժմ ինչ-որ տեղ հավասարեցվում է ռազմական հանցագործություններ կատարած եւ ավտորիտարիզմի հարուստ փորձ ունեցող պետությունների հետ:Այն դեպքում, երբ  մեկ տարի առաջ ՀՀ-ում կատարված գործողությունները բացառիկ անցնցում էին»:

«Երկրի թիվ մեկ խնդիրը դարձրել են Վահե Գրիգորյանի ՍԴ ախագահացավը»

Հաշվի առնելով վերը թվարկվածը՝ պատգամավորը կարծում է, որ անցումային արդարադատության  գործիքակազմը եւ մեխանիզմները պետք է մշակվեն ելնելով լոկալ արժեհամակարգից, արդեն իսկ առկա ժողովրդավարության ձեռքբերումներից. «Եվ, ի վերջո, հարգել այն  ճանապարհը, որն անցել ենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА