ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուի նոր սուպերմեքենան (տեսանյութ)

25.05.2019 01:14 ՍՊՈՐՏ
Ռոնալդուի նոր սուպերմեքենան (տեսանյութ)

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավտոտնակում համալրում կա։

34-ամյա պորտուգալացին «Ինստագրամում» տեսանյութ է հրապարակել, որում թուրինյան առանձնատան ավտոտնակ է մտցնում McLaren Senna մակնիշի ավտոմեքենան։

Մխիթարյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երկրպագուին (տեսանյութ)

Նա նաև լուսանկար է տեղադրել և, ներկայացնելով նոր ավտոմեքենան, գրել․ «Վայելե՛ք»։

Սուպերմեքենան 2018 թվականին ցուցադրվել է Ժնևի ավտոսրահում։ Սպորտային մեքենան անվանվել է «Ֆորմուլա-1»-ի բրազիլացի ավտոարշավորդ Այրտոն Սենայի պատվին։

McLaren Senna-ի շարժիչի հզորությունը 800 ձիաուժ է։ Արժե մոտ 1 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է A Bola պարբերականը։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА