o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 1-ից կգործեն նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար

24.05.2019 18:36 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Հուլիսի 1-ից կգործեն նոր կարգավորումներ բնական գազի սպառողների համար

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ մայիսի 24-ի նիստում ընդունեց որոշում, որով համապատասխան փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում:

Ձմեռվա համար վեց ամենաօգտակար սննդատեսակները

Մասնավորապես, կատարվել են հետեւյալ փոփոխությունները.

 

•  Ավելացվեցին մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը: Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի (ներկայիս 20 տոկոսի) չափով, բայց ոչ ավելի քան 2500 (ներկայիս 2000) դրամը.

•  Սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարին պարտավորեցվեց վթարային ընդհատման օրվա, սկզբի ժամի և գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամի մասին (եթե այն դեռ չի վերացվել) հնարավորինս սեղմ ժամկետում հեռուստատեսությամբ կամ ծանուցման այլ եղանակով իրազեկել բաժանորդին գազամատակարարման վթարային ընդհատման և վերականգնման կանխատեսվող ժամկետի մասին.

•  Երկարաձգվեց առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման ժամկետը՝ գործող 3-օրյա ժամկետը փոխարինելով 6-օրյա ժամկետով, ինչը հնարավորություն կտա օպտիմալացնել մատակարար ընկերության ծախսերը.

•  Բարելավվեց գազիֆիկացված բնակավայրում գտնվող և մինչև 100 խմ ժամային սպառում ունեցող սպառողների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման դեպքում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման կարգը: Նախկինում բաժանորդների կողմից վճարված միացման վճարի փոխհատուցման գումարը, որոշ դեպքերում կազմում էր բացասական մեծություն և չէր նվազեցվում բաժանորդների կողմից սպառված բնական գազի ծախսից: Փոփոխությունների արդյունքում յուրաքանչյուր սպառողական խմբի համար մատակարարված բնական գազի արժեքից նվազեցվող գումարի տոկոսային մեծության 5 տոկոսից ցածր լինելու դեպքում կընդունվի հավասար 5 տոկոսի:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА